Երգչուհի Լիլուն սեպտեմբերի 21-ին ներկայացրեց ՀՀ անկախության տոնին նվիրված «Հայաստանը մենք ենք» տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, իսկ խոսքերինը՝ Լիլուն:
«Երբ երժշտությունը լսեցինք, միանգամից հասկացանք, որ այն պետք է լինի Հայաստանի մասին: Այսինքն` երաժշտությունը հենց ինքը թելադրեց երգի իմաստը: Մի քանի երգեր ունեմ, որ ես եմ գրել եւ նաեւ այս երգը: Ժամանակ առ ժամանակ գրում եմ: Իսկ, թե որն է ոգեշնչման աղբյուր հանդիսանում, որ ստեղծագործում եմ, կասեմ՝ նման ինչ-որ հատոկ բան չկա: Պարզապես այն պահի տակ է ստացվում»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Լիլուն:
«Հայաստանը մենք ենք» վերնագրով երգեր շատ կան, իսկ թե ինչո՞ւ է երգչուհին ընտրել հենց այդ վերնագիրը, Լիլուն պատասխանեց. «Երբ գրեցի երգի խոսքերը, միանգամից այդ վերնագիրը միտքս եկավ: Որոշեցի, որ հենց դա էլ լինի»:
Ինչպես նկատել եք, Լիլուի երկրորդ տեսահոլովակն է, որ երգչուհին երեխաների է ներգրավել տեսահոլովակում:
«Քանի որ երգում նշվում է ապագայի մասին, իսկ ապագան հենց երեխաներն են, այդ պատճառով տեսահոլովակում ներգրավեցինք նաեւ փոքրերի: Բացի այդ, երգի մի հատված կատարում են «Արեւներ» խումբը: Այս տեսահոլովակի նկարահանումը, համեմատած «Մի րոպե հետո» տեսահոլովակի հետ, ավելի հանգիստ է ընթացել, քանի որ այստեղ երեխաները մի քիչ մեծ էին ու ավելի հեշտ էր նրանց հետ աշխատելը: Իսկ նախորդ տեսահոլովակում շատ փոքր էին երեխաները»,- նշեց երգչուհին:
Լիլուն շուտով պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել:
«Շատ չեմ բացի փակագծերը, թե ինչի մասին է երգը, բայց կասեմ, որ երաժշտության հեղինակը կրկին Նիկ Եգիբյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կոկչյանը: Ռիթմիկ երգ է: Սովորաբար ես իմ երգերն առաջին անգամ կատարում եմ իմ աշխատավայրում եւ երբ նկատում եմ, որ այն սիրվում է, այդ ժամանակ որոշում եմ տեսահոլովակով ներկայացնել այն»,-ասաց Լիլուն՝ հավելելով. «Իմ կարծիքով, յուրաքանչյուր արտիստ իր երգադարանում պետք է ուենա տարբեր ոճի երգեր»:
Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար