«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամը բաժանվել է իր քաղաքացիական ամուսնուց՝ Անդրեյ Ցարից, հինգ տարվա համատեղ կյանքից հետո, հայտնել է Dni-ին։
Երգչուհու մամլո-ծառայությունից հայտնել են, որ զույգը բաժանվել է այն պատճառով, որ նրանցից ամեն մեկը սկսել է կյանքին այլ հայացքով նայել։
Լոբոդան հայտնել է, որ նրանց ամուսնալուծության խնդիրը սկսել է համատեղ աշխատելուց։ Անդրեյը երկար ժամանակ երգչուհու բալետի պարուսույցն է եղել եւ մշտապես ուղեկցել է նրան համերգային շրջագայությունների ժամանակ. փաստորեն, աշխատանքային խնդիրներն իրենց ազդեցությունն են ունեցել նաեւ զույգի անձնական կյանքի վրա։
Ըստ Լոբոդայի՝ նրանցից ամեն մեկը սկսել է հետաքրքրությունների իր շրջանակն ունենալ եւ ավելի ու օտարանալ միմյանցից։ Ամուսինները սկսել էին այլեւս չկիսվել միմյանց հետ իրենց նվաճումներով, նորություններով, հետաքրքրություններով, եւ ամեն ինչ հասել է նրան, որ զույգը որոշել է մեկընդմիշտ բաժանվել։
Սվետլանան հավաստիացրել է, որ իր եւ Անդրեյի հարաբերությունները չեն կարող բացասական ազդեցություն ունենալ նրանց դստեր՝ Եվանգելինայի վրա։ Ցարը, ինչպես նախկինում, ամեն օր տեսնում է դստերը եւ տալիս իր հայրական սերն ու ջերմությունը։
Նշենք, որ ամուսնու հետ Սվետլանան ծանոթացել է 2009թ-ին «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ, որտեղ Անդրեյը եկել էր որպես պարուսույց։ Մրցույթից հետո նրանք միասին համերգային շրջագայություններ են սկսել Եվրոպայում եւ ԱՊՀ երկրների տարածքում, ինչն էլ ավելի է մտերմացրել նրանց։ Իսկ 2011թ-ին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Եվանգելինան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին