«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Գեյշաների վեց գաղտնիք, որոնք կարող են օգնել ձեզ

22:14, 18 հոկտեմբերի

Գեյշան Ճապոնիայի խորհրդանիշներից մեկն, ով իր հաճախորդներին սպասարկում է ճապոնական երգերով, պարերով, թեյի հյուրասիրությամբ, զրուցում է ցանկացած թեմայով, սովորաբար կրում է կիմոնո եւ ունի ավանդական եւ միայն գեյշաներին բնորոշ դիմահարդարում եւ սանրվածք։

Գեյշաների կյանքը մինչ այժմ ծածկված է մի մեծ վարագույրով, եւ այն ունի իրեն  բնորոշ գաղտնիքներն ու առեղծվածային երեւույթները։

Չլինելով սիրո քրմուհիներ (նման կանանց Ճապոնիայում անվանում են յուձե)՝ Ճապոնիայում գեյշաներն այնպիսի  համբավ ունեն, որ ճապոնացի տղամարդիկ ասում են. «Յուձեի հետ քեզ զգում ես ինչպես որձ, իսկ գեյշայի հետ՝ ինչպես սամուրայ»։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գեյշաների վեց գաղտնիք, որոնց օգնությամբ նրանք կարողացել են գրավել հազարավոր տղամարդկանց։

Մի արեք այն, ինչ չեք ցանկանում

Գեյշայի ավանդական հագուստը սովորական թեթեւաբարո կնոջ հագուստից տարբերվում է միայն մեկ կարեւոր նրբությամբ՝ գոտին ամրացնելու ձեւով։ Եթե առաջին դեպքում կնոջ հագուստի գոտին հարմարեցված է հեշտ ու արագ մերկանալու համար, ապա գեյշաների պարագայում՝ այն կապված է ետեւից, հետեւաբար, գեյշան արագ չի կարող մերկանալ։

Ընդ որում, գեյշան պարտավոր չէ հաճախորդի հետ սեքսով զբաղվել. նա այդպես է վարվում բացառապես իր կամքով։ Իսկ գոտին նպաստում է, որ գործընթացը մի փոքր դանդաղի, ինչը գրգռում է տղամարդուն եւ նրա  երեւակայությանը։

Միշտ հետաքրքիր եղեք ձեր տղամարդու համար. մի դադարեք նրան զարմացնել

Գեյշաները մինչեւ իրենց հաճախորդին ընդունելը, տեղեկանում են նրա զբաղմունքի եւ հետաքրքրությունների մասին։ Սա օգնում է գեյշային հաճելի զրուցակից լինել տղամարդու համար եւ նրան ինքնավստահություն ներշնչել։

Նույնն էլ վերաբերում է սիրո արվեստին։ Գեյշաները ուսումնասիրում են տղամարդկանց ցանկությունները եւ չեն վախենում նոր փորձություններից։ Եթե գեյշաների մասին գրքեր կարդաք, ապա տղամարդուն հպվելու տասնյակ մեթոդներ կգտնեք այնտեղ. ի դեպ գոյություն ունի «թիթեռնիկի համբույրի» տեխնիկան, երբ գեյշան իր թարթիչներով հպվում է տղամարդու դեմքին։

Ուսումնասիրեք տղամարդու էրոգեն զոնաները եւ տիրապետեք էրոտիկ մերսման արվեստին

Գեյշաների հիմնական նպատակը տղամարդուն անմոռանալի րոպեներ պարգեւելն է, որն իրականացնելու համար կան բազմաթիվ մեթոդներ, որոնցից մեկն էլ էրոտիկ մերսումն է. մերսման ժամանակ գեյշան խթանում է հաճախորդի էրոգեն գոտիները եւ թուլացնում մկանները։

Մերսումը սկսում են պորտից եւ աստիճանաբար բարձրանում մարմինն ի վեր կամ ի վար։ Կարելի է մերսել կրծքի հատվածը, որն օգնում է դուրս գալ սթրեսից եւ թուլացնել մարմնի եւ մկանների լարվածությունը։ Երբ գեյշան զգում է, որ տղամարդը չի ցանկանում այլեւս շարունակել զրույցը, նա անցում է կատաում մյուս՝ ավելի զգայուն գոտիներին։

Այս մերսումների գլխավոր կանոնը չշտապելն է։ Մի գատնիք՝ գեյշաները որքան հնարավոր է սեռական օրգաններին չեն հպվում, քանի որ այս դեպքում տղամարդը որքան արագ գրգռվում, նույնքան արագ էլ լիցքաթափվում է։

Հիշեք, որ սեքսուալությունը մանրուքների մեջ է

Արեւելքի տղամարդու համար մարմնի ամենագայթակղիչ մասերը ձեռքի դաստակը, կոճը եւ գեղեցիկ պարանոցն են։ Ի դեպ, գեյշայի ավանդական սանրվածքը մազերը վերեւ բարձրացված է, իսկ թեյի մատուցման ժամանակ գեյշան այնքան հմտորեն ու սահուն է շարժում ձեռքերը, որ տղամարդը չի կարող ուշադրություն չդարձնել դրանց եւ չհմայվել դրանցով։

Իհարկե այժմ, երբ կանայք հեշտությամբ եւ բացահայտ մերկանում են, դժվար է պատկերացնել, որ տղամարդուն գրավում է մի ինչ-որ դաստակ։ Բայց պարզվում է, որ հնագույն արեւելյան մեթոդները շատ ավելի ազդեցիկ են, քան ժամանակակից ամենաթողությունը։

Մարմինն ավելի շատ կարող է խոսել, քան լեզուն

Արեւելքին բնորոշ եւս մեկ յուրահատկություն, որը մի փոքր դժվար է պատկերացնել։ Գեյշաները չպետք է բարձրաձայնեն իրենց զգացմունքներն ու հուզմունքը։ Այն, ինչ նա զգում է, պետք է արտահայտնի իր մարմնով։ Եվ եթե բղավոցներն ու ճիչերը կարելի է «կեղծել», ապա անկողնում կնոջ պահվածքը տղամարդը միանգամից հասկանում է։ Ոչ մի ձայն չպետք է խանգարի երկու մարմիններին։

Միշտ պատրաստ մկաններ

Հեշտոցի մկանների կծկումներն ու վարժությունները, որոնք 20-րդ դարի կեսին Առնոլդ Կեգելին մեծ համբավ ու ճանաչում բերեցին, վաղուց հայտնի էին ճապոնացիներին։ Սակայն դրանք կատարելու գաղտնիքները հայտնի էին միայն կայսեր հարճերին եւ գեյշաներին։ Այս կծկումներն ու հատուկ վարժությունները մշտապես կատարելով՝ գեյշաները պահպանել են իրենց սեռական առողջությունը, ինչն էլ նպաստել է նրան, որ տղամադրիկ վայելել ու մեծ հաճույք են ստացել սեքսից։

Իրականում գեյշաների զենքը տղամարդուն ցանկասիրության եւ կատարելության զգացում փոխանցելն է։ Հիանալով նրա տաղանդներով ու ծառայություններով, խելքով եւ պահելաձեւով՝ ճապոնացի տղամարդիկ վերադառնում են գեյշաների տնակներ, որպեսզի կրկին վայելել են այդ հաճույքը։

 

 

 

Աղբյուրը՝ bublik.delfi.ee


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել