Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, Media.CO Films ընկերությունը Շարմ Հոլդինգի աջակցությամբ նկարահանել է «Ուրիշի փոխարեն» նոր, կատակերգական ֆիլմը, որի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Հովհաննես Ազոյանը, Թամարա Պետրոսյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը եւ Սոս Ջանիբեկյանը: Վերջինիս հետ ներկայացնում ենք հարցազրույց՝ ֆիլմում իր խաղացած դերի մասին:
Ի՞նչ սկզբունքով ես համաձայնվում այս կամ այն դերին և ինչպե՞ս ստացվեց «Ուրիշի փոխարեն»-ը Հրանտի հետ:
Չունեմ հատուկ կարծրացած սկզբունքներ, որոնցով միշտ շարժվում եմ: Յուրաքանչյուր առաջարկի մոտենում եմ իր տեսանկյունից: Միանշանակ հոնորարից, գովազդից և այլ բաներից առաջ կարևոր է իմ դերը, հետո՝ ֆիլմի որակը, որովհետև կինոն ինձ համար թիմային արվեստ է:
Հրանտի դեպքում մեկ այլ գայթակղություն էլ կար. նա ասաց, որ այս դերում ի սկզբանե հենց ինձ է տեսել: Եվս մի հանգամանք. ճանաչելով Հրանտ Երիցկինյանի մարդկային տեսակն ու ծանոթ լինելով ճաշակին՝ չէի կարող բաց թողնել նրա դեբյուտում խաղալու հնարավորությունը:
Ո՞րն է այս ֆիլմի մեխը:
Նուրբ հումորը: Ինձ համար կատակերգության մեջ ամենակարևորը դրության հումորն է, այսինքն՝ ես մարդուն չեմ ծիծաղեցնի՝ ծիծաղելի բան անելով: Գրոտեսքային ժանրից դեպի տնազ մի քայլ է, ինձ համար շատ վախենալու է ստեղծագործել այդ սահմանագծի վրա:
Ինքս ֆիլմը դեռ չեմ տեսել, բայց դատելով սցենարից, կարող եմ հստակ ասել, որ հանդիսատեսը կվայելի կիրթ հումոր:
Ինչո՞վ են նման Սոսը և Արսենը, բացի այն, որ երկուսն էլ ամուսնացած չեն և մեծ հաջողություն են վայելում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ:
Շատ չեն տարբերվում, հատկապես, որ երկուսին էլ մշտապես հարցնում են՝ երբ ես ամուսնանալու (ծիծաղում է). Արսենը, կարելի է ասել, իմ դրսևորումներից մեկն է, և եթե ես հայտնվեի նմանատիպ իրավիճակներում, երևի կլինեի հենց այդպիսին:
Առհասարակ, իմ բոլոր կերտած կերպարներում ես փորձում եմ ոչ թե վերամարմնավորել արտաքին դրսևորումները, այլ ներկայացնել տվյալ կերպարի մտածելակերպն ու աշխարհայացքը:
Հիշեցնենք, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա նոյեմբերի 6-ին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)