Հավանաբար շատ շուտով այլեւս ոչ մի թեմա չի լինի, որին անդրադարձած չլինեն բրիտանացի գիտնականները (արդեն կասկածելի է, թե նրանք իրականում գոյություն ունեն, թե պարզապես հումորային կերպարներ են)։ Lady.ru-ն ներկայացրել է մի «գլուխգործոց», որն իրականում բրիտանացի գիտնականների հերթական ուսումնասիրությունների արդյունքն է։ Պարզվում է՝ տղամարդու վաստակած գումարի եւ կնոջ հեշտանքի միջեւ մեծ կապ կա։
Այս եզրակացությանն են եկել Նյուքասլի համալսարանի գիտնականները, ովքեր հարցում են անցկացրել 5000 չամուսնացած, բայց միմյանց հետ մշտական հարաբերություններ ունեցող չինացի զույգերի շրջանում (գրողը տանի, ինչու՞ չինացիները)։
Հետազոտությունը ցույց է տվել, որ հարուստ տղամարդիկ անկողնում շատ ավելի լավն ու փորձառու են, քան աղքատները։ Այսինքն՝ տղամարդը, ով ավելի բարձր դիրք եւ իշխանություն ունի, զուգընկերուհուն օրգազմի հասցնելու ավելի մեծ հավանականություն ունի, քան սոցիալապես ոչ այնքան ապահոված տղամարդը։
Եվ ահա պարադոքսը. պարզվել է, որ սեռական հարաբերությունների «նախաբանի», կիրառվող հպումների եւ զուգավորման տեւողության հարցում հարուստները ոչնչով չեն գերազանցում աղքատներին։
Ամփոփելով բոլոր տվյալները՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ հարուստ տղամարդու հետ սեքսով զբաղվելիս կնոջ մոտ գործի է դրվում հարմարվելու ֆունկցիան, որը հարուստ զուգընկերոջը «տեղեկացնում է» այն մասին, որ կինը մեծապես նվիրված ու հավատարիմ է նրան, ինչն էլ մեծացում է նրա՝ հարուստ տղամարդու հետ ամուսնանալու հավանականությունը։
Իհարկե, այս պարադոքսը բրիտանացի գիտնականները դեռ չեն ապացուցել, բայց հուսով են հաջողության հասնել մոտ ապագայում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն