Իտալական լիմոնչելլո լիկյորը բավականին մեծ պահանջարկ ունի ոչ միայն Իտալիայում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Շնորհիվ իր պարզ բաղադրության, պատրաստման հեշտ եղանակին՝ այս լիկյորը կարող են պատրաստել բոլորը՝ անգամ սկսնակ խոհարարները։
Այսօր կներկայացնենք տնային պայմաններում լիմոնչելլո ստանալու մի բաղադրատոմս, որը հիմնականում օգտագործվում է Իտալիա Կամպանիա երկրամասում։
Այսպիսով, պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է՝ 10-12 կիտրոն, մեկ լիտր բարձորակ սպիրտ կամ երկու լիտր օղի, 600գր. շաքարավազ եւ մեկ ճաշի գդալ սոդա։
Առաջին հերթին պետք է լվանալ կիտրոնը, առանձնացնել կեղեւը. իդեպ այս գործընթացը պետք է զգուշությամբ եւ մեծ ուշադրությամբ կատարել, որպեսզի միայն կեղեւը մաքրեք՝ առանց դրա տակ եղած սպիտակ հատվածի, քանի որ այդ դեպքում լիմոնչելլոն շատ դառը կլինի։ Մաքրած կիտրոնը կարելի է օգտագործել մուրաբա պատրաստելիս, կամ պարզապես կարող եք խառնել մեղրով՝ նույնպես շատ համեղ է։
Հաջորդ քայլով ստացված կեղեւը պետք է լցնել ապակե տարայի մեջ, ավելացնում սպիրտը կամ օղին եւ թողնել 20 օր։ Դրանից հետո արդեն կարելի է ֆիլտրել դեղին գունավորում ստացած սպիրտը։ Կիտրոնի կեղեւն այլեւս հարկավոր չէ. կարող եք դեն նետել։
Օշարակ պատրաստելու համար պետք է շաքարը լուծել մեկ լիտր ջրի մեջ, դնել մարմանդ կրակին եւ եռացնել մոտ10 րոպե։ Ստացված զանգվածն անհրաժեշտ է սառեցնել եւ ավելացնել սպիրտի մեջ։ Մի լավ խառնելուց ու թափահարելուց հետո, պետք է տարան հերմետիկ փակել եւ մոտ մեկ ամիս պահել չոր եւ սառը տեղում։ Լիմոնչելլոն արդեն պատրաստ է. կարելի է վայելել։
Աղբյուրը՝ alcofan.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում