Մասկարպոնեն իտալական սերուցքային պանիր է, որի հայրենիքը Իտալիայի Լոմբարդիա շրջանն է։ Կարծիք կա, որ այն առաջին անգամ պատրաստել են Լոդի եւ Աբբիատեգրասսո շրջաններում XVI - XVII դարերում։ Մասկարպոնե պանիրը հաճախ է օգտագործվում աղանդեր պատրաստելիս։
Ներկայացնում ենք անկրկնելի համ ունեցող մի աղանդեր։ Այն հիմնականում պատրաստում են այնպիսի մրգերից, որոնք մեզ հիշեցնում են աշնան մասին՝ թարմ եւ հասած խնձոր ու տանձ։
Այսպիսով, պատրաստման համար անհրաժեշտ է՝ երկու քաղցր հասած խնձոր եւ տանձ, կես մանգո, կես կիտրոնի հյութ, երկու-երեք ճաշի գդալ շաքարի փոշի։ Բացի այդ, կրեմի համար անհարժեշտ է՝ 250 մասկարպոնե պանիր, 100մլ. յուղալի սերուցք, մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ, երկու ճաշի գդալ շաքարի փոշի, ինչպես նաեւ անանուխի տերեւ՝ զարդարելու եւ գեղեցիկ մատուցելու համար։
Բոլոր մրգերը պետք է լվանալ, մաքրել, եւ մանր քառակուսիների ձեւով կտրատել։ Այնուհետեւ այս ամենը անհարժեշտ է լցնել խորը ամանի մեջ, ավելացնել կիտրոնի հյութն ու խառնել շաքարի փոշին։ Հաջորդ քայլով պետք է պատրաստել կրեմը՝ միասին խառնելով մասկարպոնե պանիրը, կիտրոնի հյութը, շաքարի փոշին եւ յուղալի սերուցքը։ Արդյունքում միատարր, խիտ եւ թանձր զանգված է ստացվում։
Այնուհետեւ պատրաստված մրգերը պետք է հաջորդաբար շերտերով դնել. առաջին շերտը՝ մանրացված մրգերը, մյուսը՝ կրեմը։ Իսկ մատուցելիս կարելի է զարդարել անանուխի տերեւով։
Աղբյուրը՝ vkusnyblog.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները