«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կնոջ գրավչության հիմնական գործոնները

23:26, 17 նոյեմբերի

Յուրաքանչյուր կին ձգտում է ցանկալի լինել հակառակ սեռի ներկայացուցիչների համար։ Իսկ որո՞նք են կնոջ գրավչության հիմնական գործոնները։ Եկեք պարզենք։

1.Կնոջ ստվերապատկեր. Տեխասի համալսարանի պրֆեսոր Դ. Սինգխը պնդում է, որ ցանկացած կնոջ գրավչության առաջին գործոնը նրա ստվերապատկերն է։ Տղամարդու համար կնոջ իրանի ու կազմվածքի ստվերապատկերը ամենասեքսուալն է։ Պրոֆեսորն այս եզրակացությանն է եկել ուսումնասիրելով համաշխարհային գրականության  տարբեր դարերում գրված ստեղծագործությունները։ Սինգխը համոզված  է, որ հենց կնոջ իրանն է ստիպում տղամարդու սրտին ավելի արագ բաբախել, եւ ոչ թե կուրծքը, հետույքը կամ ազդրերն առանձին-առանձին։

Իսկ Սինգխի բրիտանացի գործընկերները կանանց խորհուրդ են տալիս «գործի դնել աչքերը»։ Կանայք, ովքեր ուշադիր նայում են տղամարդկանց աչքերին, գայթակղում եւ գրավում են նրանց՝ գրգռելով ուղեղի հենց այն հատվածները, որոնց վրա ազդում է կնոջ գեղեցիկ իրանի ստվերապատկերը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ տղամարդիկ կանանց լուսանկարները դիտելիս գեղեցիկ են համարում նրանց, ովքեր ուղիղ նայում են իրենց աչքերին՝ ստեղծելով շփման պատրանք։

2. Ազդրերի նուրբ ու սահուն շարժումներ. Նյու Յորքի համալսարանի գիտնականները պնդում են, որ տղամարդկանց գերելու հարցում կարող են օգնել ազդրերի նուրբ ու սահուն շարժումները։ Իրենց տեսությունն ապացուցելու համար գիտնականները խնդրել են մի քանի տղամարդկանց գնահատել փողոցում քայլող կանանց՝ ըստ նրանց սեքսուալության աստիճանի։ Ավելի գայթակղիչ համարվել են նրանք, ովքեր ինտենսիվ կերպով շարժել են իրենց ազդրերը։ Ի դեպ, կանայք, ովքեր շատ գեղեցիկ արտաքին, բայց սովորական քայլվածք են ունեցել, այնքան էլ գրավիչ չեն եղել տղամարդկանց համար։

3.Ծիծաղ եւ ժպիտ. Ժպիտի եւ ծիծաղի կախարդական հատկությունների մասին բոլորը գիտեն։ Բրիտանացի գիտնականները մասշտաբային ուսումնասիրություններ են կատարել, որոնց ընթացքում տղամարդկանց ցուցադրել են կանանց լուսանկարներ։ Արդյունքում պարզվել է, որ գայթակղիչ են այն կանայք, ովքեր ժպտացել են լուսանկարներում։

Իսկ  Ալլան Ռեյսը՝ Քալիֆոռնիայի Սթենֆորդի համալսարանից, մի զեկույց է ներկայացել՝ պնդելով, որ ժպիտն օգնում է մարդուն դրական իմիջ, կերպար ստանալու հարցում։ Այսինքն կարելի է ենթադրել, որ կնոջը կարելի է գայթակղել սրամտությամբ, իսկ տղամարդուն՝ նրա կատակների վրա ծիծաղելով։  

4. Ազդրերի եւ իրանի հարաբերակցությունը. այն, ինչ տղամարդն առաջին է նկատում. Հետույքը մարմնի այն մասն է, որն իրանին ավելի բարակ ու գայթակղիչ տեսք է հաղորդում։ Դոկտոր Բրամբլը՝ Յուտա նահանգի համալսարանից, խորհուրդ է տալիս հիշել մեր հեռավոր նախնիներին՝ կապիկներին, որոնց հետույքի մկաններն այնքան էլ զարգացած չեն եւ հետեւաբար այնքան էլ գրավիչ չեն։ Հետույքն ավելի գայթակղիչ դարձնելու համար պետք է շատ վազել, քայլել, լողալ եւ կատարել հատուկ վարժություններ։ Հետույքի մկանները մարզելուց հետո իրանն ավելի գեղեցիկ, գրավիչ ու գայթակղիչ տեսք կունենա։

5. Թույլ սեռը՝ թմրանյութ տղամարդկանց համար. համաձայն քալիֆոռնիացի գիտնական Ալլան Ռեյսի՝ գեղեցիկ ժպիտով, նրբիրան կինը, գրգռում է տղամարդու ուղեղի հենց այն նույն հատվածը, որի վրա իրենց ազդեցությունն են թողնում նաեւ ալկոհոլն ու մոլախաղերը։ Այսինքն՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը թմրանյութի նման կարող են ազդել տղամարդու վրա։

Դոկտոր Ռեյսը սա բացատրում է նրանով, որ տղամարդու ուղեղում այս ամենը կատարվում է նյարդային հատուկ ցանցի ազդեցության պատճառով։

Ըստ Ռեյսի՝ կնոջ գայթակղությունը ներգործում է ժամանակից տղամարդկանց ենթագիտակցության մակարդակի վրա։ Տղամարդիկ միգուցե չհասկանան եւ չգիտակցեն, որ կնոջ բարակ իրանը վկայում է կնոջ օրգանիզմում «էստրոգեն» կանանց հորմոնի մեծ քանակության մասին (ինչն էլ հենց նպաստում ու օգնում է կնոջ գեղեցիկ դիմագծեր ու սեքսուալ տեսք ունենալու հարցում), բայց չեն կարող անտարբեր մնալ։

Այսպիսով, հարգելի կանայք, եթե ցանկանում եք դուր գալ տղամարդկանց, ապա ավելի հաճախ ժպտացեք, ուղիղ նայենք նրանց աչքերին եւ փոխեք ձեր քայլվածը։

 

 

Աղբյուրը՝ Bublik


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել