Բոլորն էլ վաղ թե ուշ առնչվում են խումհարին։ Սակայն ըստ Zdravoe կայքի, մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց հետո առավոտյան թուլության մասին մի քանի միֆ կա, որ պետք է ցրել։ Միֆ 1«Միայն անզուսպ հարբեցողներն են խումհար ունենում»։ Այդպես չէ. նույնիսկ մեկ-երկու բաժակ կոկտելն առավոտյան կարող է ձեզ շարքից հանել։ Միֆ 2«Խումհարից խուսափելու համար պետք է խմել դիետիկ կոկտելներ»։ Դիետիկ սպիրտային խմիչքները կարող են օգնել նիհարողներին, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ խմիչքի մեջ մրգերի, մրգային հյութերի եւ շաքար պարունակող այլ հեղուկների առկայությունը չի կարող խումհարն ավելի մեղմ դարձնել։ Միֆ 3«Գինին ամենաանվնաս ընտրություն է»։ Մեկ փաստ. կարմիր գինին պարունակում է տանիններ, իսկ քիմիական նյութերն անտանելի գլխացավ են առաջացնում։ Ածիկից պատրաստված ալկոհոլային խմիչքները, օրինակ՝ վիսկին կամ ածիկային գարեջուրը, նույնպես դժվարացնում են խումհարը։ Այնպես որ, ամենամեղմ ընտրությունն, այնուամենայնիվ, գարեջուրը, կամ «մաքուր» ալկոհոլն է, ինչպես օղին կամ ջինը։ Միֆ 4«Ալկոհոլը հրաշալի քնաբեր է»։ Լրիվ հակառակը։ Դուք, իհարկե, շուտ կքնեք, սակայն ձեր քնի որակը, ինչպես նաեւ ողջ հաջորդ օրը, պարզապես սարսափելի կլինի։Միֆ 5«Խումհարի աստիճանը կախված է սեռից»։ Ամենեւին։ Եթե կինն ու տղամարդը սպիրտի միատեսակ չափաբաժին ընդունեն, հաշվի առնելով մարմնի զանգվածը, կինն առավոտյան ավելի «պայծառ» կզգա հետեւանքները։ Բանն այն է, որ տղամարդու օրգանիզմում ավելի շատ ջուր կա, իսկ դա նպաստում է օրգանիզմի ավելի արագ ու արդյունավետ թունազերծմանը։ Կնոջ արյան մեջ ալկոհոլային թույներն ավելի երկար են մնում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է