Դեմքի մաշկը տարվա յուրաքանչյուր եղանակին առանձին խնամք է պահանջում: Սակայն հատկապես ձմռանը մեր դեմքի մաշկը տուժում է ամենաշատը։ Ցուրտ եւ սառը եղանակը, քամին, ջերմաստիճանի տատանումները բացասաբար են անդրադառնում մաշկի վրա, սակայն դա միայն նրանց մոտ, ովքեր չգիտեն, թե ինչպես է պետք պաշտպանել դեմքը ձմռանը։ NEWS.am STYLE-ը զրուցել է կոսմետոլոգ Անահիտ Հարությունյանի հետ եւ պարզել, թե ինչ անհրաժեշտ գործողություններ է պետք անել, որպեսզի պաշտպանենք մեր դեմքի մաշկը ցրտից։

Կոսմետոլոգն առաջարկում է՝
1. Տանից դուրս գալուց առաջ օգտագործել խոնավեցնող, սնուցող քսուքներ, քանի որ ցրտից չորանում է մաշկը:
2. Շաբաթը մեկ անգամ օգտագործել դիմակներ (խորհուրդ է տրվում տնական միջոցներով)։
3. Քանի որ ձմռանը ցրտի պատճառով մաշկը չորանում է, խորհուրդ է տրվում օգտագործել կաթնային հիմքով քսուքներ, հեղուկներ...:
4. Մաշկի համար կարևոր է նաև սնունդը, մարսողական համակարգի վիճակը:
5. Այցելել կոսմետոլոգին և կատարել դեմքի մերսումներ:
Անահիտ Հարությունյանն առաջարկում է նաեւ դիմակների բաղադրատոմսեր՝ դեմքի մաշկը ձմռանը խնամելու համար, սակայն մինչ այդ ներկայացնում ենք մաշկի վրա մրգերի եւ բանջարեղենի ներգործության աղյուսակը։
|
Մրգերի և բանջարեղենի ներգործությունը մաշկի վրա |
|
|
Բանան |
Հանգստացնող, խոնավեցնող, հարթեցնող, փափկեցնող |
|
Դեղձ |
Հարթեցնող, սպիտակեցնող |
|
Խաղող |
Խոնավեցնող, հարթեցնող, բուժող |
|
Բալ |
Ծակոտիները նեղացնող, չորացնող |
|
Դեղին կեռաս |
Սնուցող, փափկեցնող |
|
Խնձոր(կանաչ) |
Ծակոտիները նեղացնող |
|
Ելակ |
Պիգմենտների և պեպենների համար |
|
Հաղարջ |
Ծակոտիները նեղացնող, մաշկը բուժող |
|
Կիտրոն |
Ծակոտիները նեղացնող, սպիտակեցնող |
|
Գազար |
Չորացնող, յուղազրկող |
|
Լոլիկ |
Սպիտակեցնող, մաքրող, թարմացնող |
|
Կարտոֆիլ |
Ծակոտիները նեղացնող, հարթեցնող |
|
Կաղամբ |
Թարմացնող, հարթեցնող, ծակոտիները նեղացնող |
|
Վարունգ |
Ծակոտիները նեղացնող, սպիտակեցնող |

Իսկ այժմ ներկայացնում ենք մի քանի ձմեռային դիմակի պատրաստման բաղադրատոմս.
1. Տրորած խնձորը քսել մաշկին, թողնել 15 րոպե,այնուհետև լվանալ գոլ ջրով: Շաբաթը եկու անգամ:
2. Մաքրած բանանի կեսը պատառաքաղով տրորել պլաստմասե տարայի մեջ, որից հետո այն որքան հնարավոր է բարակ շերտով քսել դեմքին և պարանոցին: Թողնել 15 րոպե, ապա լվանալ գոլ ջրով։
3. 2ճ. գդալ եփած դդումին ավելացնել 1ճ. գդալ ձիթապտղի յուղ, 1 ձվի դեղնուց, 1թ. գդալ կիտրոնի հյութ: Լավ խառնել և քսել դեմքին, թողնել 20 րոպե, ապա լվանալ տաք ջրով:
Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի

10:15, 11 նոյեմբերի
Պղպեղի սփրեյ, շան խայթոց և նվաստացում. նոր մեղադրանքներ Քայլի Ջենների դեմ