Շատ մարդիկ սեռական ցանկությունը մեծացնելու եւ սեքսից ավելի մեծ հաճույք ու բավարարվածություն ստանալու համար դիմում են տարբեր մեթոդների օգնությանը, որոնցից շատերը (ալկոհոլ, դեղահաբեր եւ այլն) կարող են բացասական հետեւանքներ ունենալ օրգանիզմի եւ առողջության վրա։ Բարեբախտաբար, այս հարցն ունի իր պարզ լուծումը։
Սեքսից առավելագույն հաճույք ստանալու համար կարելի է դիմել սովորական մթերքի ու համեմունքների օգնությանը, որոնք առկա են յուրաքանչյուրիս տանը։ Պարզապես պետք է իմանալ, որ դրանք ունեն նաեւ սեռական ցանկությունը մեծացնելու հատկություն։
Մթերքը, որը բարձրացնում է սեռական ցանկությունը, կոչվում է աֆրոդիզիակ։ Ի տարբերություն դեղահաբերի՝ աֆրոդիզիակները կարելի է մշտապես օգտագործել։ Այսպիսի աֆրիոդիզակների շարքին են պատկանում ծովամթերքը (այդ թվում՝ խավիարը), ձուն, ավոկադոն, ելակը, ընկույզը, կարմիր չոր գինին, շոկոլադը, համեմունքները, սունկը, նեխուրը, գազարը, ձիթապտղի յուղը, մեղրը, բանանը, արտիճուկը, ծովաբողկը, սոխը եւ սխտորը։ Համաձայնեք, որ այս ամենից կարելի է բազմաթիվ ուտեստներ պատրաստել ու մատուցել ընթրիքի ժամին։ Կարեւորը ամեն ինչ չափի մեջ օգտագործելն է, քանի որ հակառակ դեպքում օրգանիզմը կթուլանա եւ քնելու ցանկություն կառաջանա։
Համեմունքների ցանկից աֆրոդիզիակ են համարվում համեմը, իմբիրը, անիսոնը, սամիթը, ռեհան, սուսամբարը, ռեհանը, կարմիր եւ սեւ պղպեղը, մշկընկույզը (մուսկատ), դարչինը, հիլը, կոտեմը եւ հրեշտակախոտը։ Եթե այս համեմունքները ճիշտ եւ տեղին օգտագործվեն, ապա արդյունքն իրեն սպասեցնել չի տա։
Փորձեք սիրային գիշեր անցկացնելուց առաջ քերած իմբիրով տաք շոկոլադ խմել. անսահման կիրքը «կայցելի» ձեզ։
Աղբյուրը՝ kupi.zp.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն