Ի՞նչ գիտեք Ճապոնիայում անցկացվող չափահասության տոնի մասին. այն նշում են հունվար ամսվա երկրորդ երկուշաբթի օրը։
Անցյալ տարի այս տոնը նշել են մոտ 1.2 միլիոն տղաներ ու աղջիկներ, իսկ այս անգամ չափահասների թիվը 50000-ով ավելի են եղել։
Այստեղ երիտասարդները չափահաս են դառնում 20 տարեկանում եւ մի շարք արտոնություններ ստանում։ 20 տարեկան երիտասարդները արդեն կարող են մասնակցել ընտրություններին, լիարժեք պատասխանատվություն կրել օրենքի առաջ եւ օգտվել աշխատանքային օրենսդրությամբ սահմանված բոլոր արտոնություններից։ Ավելին, նրանք արդեն կարող են պաշտոնապես ծխել եւ ալկոհոլային խմիչք օգտագործել։
Չափահասության օրը բոլորը միմյանց շնորհավորում են եւ մասնակցում հատուկ նրանց համար կազմակերպված միջոցառմանը։ Աղջիկները սովորաբար վառ ու պայծառ գույների կիմոնո են հագնում, իսկ տղաները՝ սեւ կոստյում. չնայած վերջերս ավելի նախընտրում են կիմոնո հագնել։
Այս օրը բոլորը, զգալով ազատության բերկրանքը, կարող են չարաշահել ալկոհոլի օգտագործումը, քանի որ հաջորդ առավոտյան նրանց ամոթի զգացում չի տանջի։
Նշենք, որ այս տոնը պաշտոնապես մեկնարկել է 1948թ-ից։ Ճիշտ է, դրանից առաջ բոլորը նշում էին այն, բայց այս տոնը հանրային բնույթ չէր կրում. այն անցկացնում էին տեղի տաճարներից մեկում կամ ընտանիքի անդամների շրջապատում։ Սկզբնական շրջանում տոնը նշում էին հունվարի 15-ին, որն ամեն տարի շաբաթվա տարբեր օրերի հետ էր համընկնում։ Սակայն երեխաներն այդ օրը նախընտրում են անցկացնել իրենց հայրական տանը ծնողների ու ընկերների հետ, ուստի 2000թ-ին որոշվեց այս տոնը նշել հունվարի երկրորդ երկուշաբթի օրը։ Շատ ճապոնացիներ այս օրը նաեւ անվանում են «երջանիկ երկուշաբթի»։
Աղբյուրը՝ Krabov
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը