Վիեննայի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Եվրատեսիլ» մրցույթի կիսաեզրափակիչների մասնակիցների վիճակահանությունը։ Այս տարի մրցույթին մասնակցելու է 39 երկիր։ Առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 19-ին, կներկայանան 16 երկրի մասնակից, իսկ երկրորդում՝ մայիսի 21-ին՝ 17 երկիր։
Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մրցելով Հունաստանի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Հոլանդիայի, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Սերբիայի, Դանիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Բելառուսի, Վրաստանի եւ Հունգարիայի մասնակիցների հետ։
Իհարկե, «Մեծ հնգյակի» երկրները (Իտալիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իսպանիա), ինչպես նաեւ մրցույթի կազմակերպող կողմը միանգամից հայտնվում են եզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 23-ին։ Սակայն այս երկրները իրավունք ունեն նաեւ քվեարկել կիսաեզրափակչում պայքարող մասնակիցների օգտին. Իսպանիան, Ֆրանսիան եւ Ավստրիան կգնահատեն առաջին կիսաեզրափակչի ելույթները, իսկ Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան՝ երկրորդ։
Ի դեպ, երկու կիսաեզրափակիչների ելույթների հերթականությունը պարզ կլինի ավելի ուշ եւ կորոշեն շոուի պրոդյուսերները։
Աղբյուրը՝ Eurovision.tv
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ