ԽՈՅԵՐ
Հնարավորության դեպքում այսօր կրճատեք այն մարդկանց թիվը, ում հետ պատրաստվում եք շփվել: Եթե հնարավոր է, սիրելիի հետ շփումը նույնպես հասցրեք նվազագույնի, բայց այնպես, որ նա չնեղանա ձեզանից:
ՑԼԵՐ
Այսօր ձեր երջանկությունն ամբողջությամբ կախված կլինի ձեզանից: Եթե դուք ինքներդ չպայքարեք դրա համար, ոչ ոք ձեր փոխարեն դա չի անի: Ստիպված եք ինչպես միշտ ամեն ինչ վերցնել ձեր ուսերին: Հեշտ չէ, բայց անհրաժեշտ է:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր շատ հաջող օր է ինչ-որ մեկին գերելու համար: Ձեզ համար դա առավել քան հեշտ կլինի, իսկ հետեւանքները կլինեն շատ հետաքրքիր: Ավելին` արդյունքում ձեր անձնական կյանքը կարող է փոխվել:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեզ կթվա, թե այն, ինչ անում եք ձեր անձնական կյանքում, սխալ է եւ պետք է բոլորովին այլ կերպ վարվել: Սակայն, նախքան ձեր պահվածքում ինչ-որ բան փոխելը, չմոռանաք խորհրդակցել ձեր սիրելիի հետ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր աշխատեք չտրվել սադրանքներին: Տհաճությունները կարող են առաջանալ ձեր կամ ձեր սիրելիի ծնողների կողմից: Նրանք հավանաբար ձեր ներկայությամբ կքննադատեն ձեր սիրելիին: Պաշտպանեք ձեր ընտանեկան երջանկությունը:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի հասկանալ ձեր անկեղծ ցանկություններն ու մտադրությունները: Նա կցանկանա դրանք պարզել տրամաբանական եղանակով, սակայն ճիշտ արդյունք նրան ոչ ոք չի երաշխավորի:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք պետք է ձեզ վրա վերցնեք տան հարցերը: Ցավոք, միայն կենցաղային խնդիրներով չեք պրծնի: Դուք ստիպված կլինեք անել ամեն ինչ, որի դիմաց կստանաք սիրելիի շնորհակալությունը:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեզ համար սարեր շուռ կտան եւ աստղեր կիջեցնեն երկնքից այնքան շատ, որ դուք չեք հասցնի շնորհակալություն հայտնել անգամ: Ինչ խոսք, գրավիչ լինելը երբեմն ձանձրալի է:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին անընդհատ կթվա, թե դուք ցանկանում եք խորամանկել նրա հետ, ընդ որում`նա կմտածի, թե դուք ցանկանում եք նրան ցավ պատճառել այդ կերպ: Աշխատեք նրան հակառակում համոզել:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր դուք դժվարությամբ կհարմարվեք ձեր սիրելիի սովորույթներից մեկի հետ: Այն կնյարդայնացնի ձեզ այնքան, որ երբեմն ցանկություն կունենաք բղավել սիրելիի վրա: Սակայն չարժե նման բան անել: Խաղաղ զրույցն ավելի արդյունավետ կլինի:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեզ սիրելիի հետ հարաբերությունների հետ կապված ցանկացած բան կոգեշնչի, իսկ նա հաճելիորեն կզարմանա ձեր նոր գաղափարներից, հաճոյախոսություններից եւ նվերներից:
ՁԿՆԵՐ
Այսօր շատ կցանկանաք սիրելիին խոստումներ տալ, օրինակ` լուսին իջեցնել երկնքից, սակայն նա ձեր խոսքը բուն իմաստով կընկալի, այնպես որ` ստիպված կլինեք լուսին որոնել, ինչպես նաեւ այլ բաներ, որոնք խոստացել եք նրան:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար