«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Սեքս՝ ընտանի կենդանիների ներկայությամբ

22:20, 7 փետրվարի

«Целого мира мало» բլոգում հարց է առաջադրվել, թե ինչպես են արձագանքում ընտանի կենդանիներն իրենց ներկայությամբ սեքսով զբաղվելուն։ Ահա այդ հարցի մի քանի պատասխաններ՝

Շունս քնում է մեր սենյակում, որտեղից անհնար է նրան դուրս հանել։ Այդ ժամանակ նա սկսում է դուռը թակել։

***

Շունն արձագանքում է, իսկ կատուն՝ արհամարհում )))

***

Մեր շունը մեզ հետ չի քնում եւ բարեբախտաբար նման խնդիր չունենք։ Իսկ կատուն իր համար զվարճանում է եւ միայն առավոտյան է տուն վերադառնում։ Սակայն եղել են դեպքեր, որ այն մնացել է մեր սենյակում նստել ու նայել է։ Մի անգամ նույնիսկ սկսեց կծել մեր կրունկները, սակայն պատժվեց դրա համար։

***

Մեր կատվին դա չի հետաքրքրում. նա պարզապես շրջվում ու հեռանում է։ Կարծես թե մենք խանգարում  ենք նրան քնել։

***

Մի անգամ մեր կատվի մոտ սրտխառնոց առաջացավ, երբ տեսավ, որ ԻՐ տիրուհուն, ԻՐ անկողնու մեջ ինչ-որ մեկը սիրում է։

***

Իմ ծովախոզուկներն անտարբեր էին։

***

Իմ կատուն սկզբում նայում էր, իսկ այժմ խաղաղ քնում է։

***

Մեր կատվի համար միեւնույնն է։ Նա պարզապես մեր անկողնու վրա  մի փոքր տեղ է գրավում եւ քնում։ Նա չի պատրաստվում մեր պատճառով զոհաբերել իր քունը։

***

Մեր կատուն զբաղեցնում է պարտերի կենտրոնական տեղը եւ սկսում հետեւել՝ ձեւացնելով, թե ոչինչ չի տեսնում։ Սակայն երբեմն նա ստիպված է լինում լքել պարտերը ))։

***

Հիշում եմ ընկերուհուս տանը հյուր էի գնացել եւ նրա կատուն անընդհատ բռնում ու կծոտում էր ոտքս, սակայն բուռն եւ թեժ պահերին ես չէի կարող ասել «Հեռու գնա», հետեւաբար ես հպարտորեն լռում էի։

***

Իմ կատուներն անտարբեր են։

***

Շունս թեքվում եւ քնում է, իսկ կատուն՝ ուշադիր նայում։

***

Թութակիս համար միեւնույնն է, նա շարունակում է ծլվլալ ))))

***

Որոշ շներ կարծում են, որ ինչ-որ մեկը բռնություն է կիրառում իր տիրուհու նկատմամբ եւ կարող է հարձակվել՝ տիրուհուն պաշտպանելու համար, սակայն երբ շան տերը տղամարդ է, ապա կարելի է պարզապես փակել դուռը։

***

Երբ նախկին ընկերս գալիս էր, իմ շունը հեռու էր փախչում եւ թաքնվում։ Նրանք երկուսն էլ միմյանց չէին սիրում։

***

Իմ կրիայի տերարիումը գտնվում էր հենց մահճակալիս մոտ։ Մի անգամ երբ նախկին ընկերոջս հետ սիրով էի զբաղվում նկատեցի, որ նա հայելու միջոցով մեզ է նայում։ Այդ օրից ի վեր, ես անպայման բարձով կամ վերմակով ծածկում եմ տերարիումը։

***

Երբ ես սպիտակամորթ աղջկա հետ եմ սիրով զբաղվում, իմ շունը գնում է խոհանոց, իսկ երբ սեւամորթ՝ սկսում է հաչել։

***

Պատահել է եւ տարբեր արդյունքներ են եղել։

Մի անգամ լողափին սիրով զբաղվելիս շունը եկավ եւ սկսեց ուշադրությամբ հետեւել։

Իսկ մի ուրիշ անգամ լողափին 5 շուն կար, որոնք սկսեցին հաչել ու մեր շուրջը պտտվել։ Ամեն ինչ  ընդհատվեց նրանց պատճառով, սրիկներ :)

***

Օ՜, ինչ հետաքրքիր թեմա։

Իմ տաքսան սկզբում այդ ժամանակ գալիս ու սկսում էր լիզել կրունկները։ Սակայն հետո նա նստում էր բազկաթոռին. այդպես ավելի հարմար էր։

***

Կատվին միշտ դուրս ենք հանում, ընդ որում ոչ թե դռնից դուրս ենք հանում, այլ փակում ենք մեկ ուրիշ սենյակում, այլապես սկսելու է մլավել։

***

Մեր կատուն առաջին անգամ փորձեց մասնակցել մեր «հարաբերություններին»՝ խաղում էր իմ մազերով, մեր ոտքերով։ Կարծում եմ՝ նա այդ ժամանակ փոքրիկ էր եւ ջերմության կարիք ուներ։ Իսկ հետո նրա համար միեւնույնն էր. կամ նա մի կողմում պառկում էր, կամ պարզապես դուրս գալիս սենյակից։

***

Մեր կատուն գալիս ու սկսում էր խաղալ իմ եւ ապագա ամուսնուս ականջներով, իսկ հետո հետաքրքիր հայացքով նայում էր մեզ։ Այնպիսի տպավորություն էր, որ կարծես ցանկանում էր ասել՝ դու վերջացրու, իսկ ես քո մայրիկին կասեմ, թե ինչով ես այստեղ զբաղվում։

 

 

Աղբյուրը՝ Lady.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել