Այսօր՝ փետրվարի 6-ին, ռեգի երաժիշտ եւ երգահան Բոբ Մառլին կդառնար 70 տարեկան։ Ռոբերտ Նեստա Մառլին ծնվել է Ճամայկայում։ Հայրը եղել է անգլիական ռազմածովային նավատորմի սպա, իսկ մայրը՝ եկեղեցական երգչուհի։
Սովորաբար նման մեծություններ մասին մի բան գրելն անիմաստ ժամանակի կորուստ է, քանի որ նրա կերպարը, երգերն ու ստեղծագործությունները ավելի մեծ ու կարեւոր են։ Սակայն մենք որոշել ենք ներկայացնել նրա ամենահայտնի հիթերն ու կյանքի ամենակերեւոր դրվագները։
Փետրվարի 6-ը տոն է Ճամայկայում, իսկ փետրվար ամիսը համարվում է «Ռեգիի ամիս»
Բոբն իր կյանքի ընթացքում ընդամենը երկու անգամ է տեսել հորը, քանի որ 1955թ-ին, երբ Մառլին 10 տարեկան էր, հայրը մահացել է։
Մառլիի առաջին «Catch a fire» ձայնապնակը մեծ իրարանցում է առաջացրել երաժշտության ասպարեզում, քանի որ այն նոր ոճ էր, նոր մոտեցում, նոր ռիթմ, որտեղ հիմնականում արծարծվում էր բողոքական եկեղեցու թեման։
Մառլին շատ արագ մեծ ճանաչում է ձեռք բերել, քանի որ նրա երգերն օգատգործում էին որպես օրհներգ ռասայական խտրականությունների դեմ պայքարելու համար։ Եվ այսպես, սկսելով զրոյից, նա դառնում է լեգենդ։
1950-ականների վերջին Մառլիին հեռացնում են դպրոցից, եւ նա ստիպված սկսվում է աշխատել որպես զոդող, իսկ ազատ ժամանակ զբաղվում է վոկալով։
1966թ-ին Մառլին ամուսնացել է Ռիտա Անդերսոնի հետ, ով The Soulettes խմբի երգչուհին էր։ Նույն թվականին կնոջ եւ մայրիկի հետ Բոբը մեկնում է ԱՄՆ։
Մառլին մահացել է 1981թ-ի մայիսի 11-ին Մայամիիում։ Նրա թաղման օրը Ճամայկայի ժամանակից պատմության ամենատխուր օրն էր. երկրում ազգային սուգ է հայտարարվել։ Մառլիի մարմինը տեղափոխվել է նրա ծննդավայր եւ դրվել դամբարանում։ Նա 36 տարեկան էր։
Փողը չի կարող կյանք գնել (Մառլիի վերջին խոսքերը՝ ուղղված իր որդուն)
Ես պարզապես ցանկանում էի երաժշտության միջոցով աշխարհն ավելի բարի դարձնել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել