Բոլոր սիրահարների համար այսօր մեծ տոն է։ Սերն ամենուր է, քանի որ աշխարհի մի շարք երկրներում փետրվարի 14-ին նշում են Սուրբ Վալենտինի կամ բոլոր սիրահարների տոնը։ Կարծիք կա, որ այս տոնը նշում են արդեն 16 դար, բայց սիրուն նվիրված տոները շատ հին ծագում ունեն եւ բնորոշ են անգամ հեթանոսական մշակույթին։ Օրինակ, հռոմեացիները փետրվարի կեսին անցկացնում էին էրոտիզմի փառատոնը, որը կոչվում էր Lupercalia եւ նվիրված էր Juno Februata սիրո աստվածուհուն։
Սուրբ Վալենտինի տոնն ունի իր «մեղավորը»՝ քրիստոնեական քահանա Վալենտինը։ 269թ-ին Հռոմի կայսրն էր Կալվդիոս II-ը։ Երկրում զինվորականների պակաս էր նկատվում, եւ կայսրը կարծում էր, որ դրա գլխավոր պատճառը ամուսնություններն են, քանի որ հռոմեացի տղամարդիկ ավելի շատ մտածում են իրենց ընտանիքի, քան հայրենիքի մասին։ Եվ իր զինվորականների ոգին բարձր պահելու համար կայսրը արգելում է նրանց ամուսնանալ։ Սակայն զինվորները չէին դադարում սիրահարվել եւ գտնվում է մեկը, ով գաղտնի պսակադրում է սիրահարներին. նա քահանա սուրբ Վալենտինն էր՝ հռոմեական Տերնի քաղաքից։ Հավանաբար նա շատ ռոմանտիկ անձնավորություն էր, քանի որ նրա ամենասիրված զբաղմունքը երիտասարդներին օգնելն էր սիրային նամակներ գրելու հարցում։ Բնականաբար, երբ այդ մասին տեղեկանում է կայսրը, Վալենտինը դադարեցնում է իր «հանցավոր գործունեությունը»։ Վալենտինին որոշում են մահապատժի ենթարկել։ Այս իրավիճակում բոլորին ցնցում է նաեւ այն փաստը, որ Վալենտինը սիրահարված էր բանտապահի դստերը եւ մահապատժից մեկ օր առաջ նա իր հրաժեշտի նամակն է գրում աղջկան, որում պատմում է իր սիրո մասին եւ ստորագրում այն «քո՝ Վալենտին»։
Հետագայում, Վալենտինը դասվում է սրբերի շարքում, իսկ 496թ-ին Հելասիուս 1-ը փետրվարի 14-ը հայտարարում է Սուրբ Վալենտինի օր։
Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ մենք ընտրել ենք տարբեր ժանրերի սիրային երգեր։ Հավանաբար, շատերը ձեզ ծանոթ են եւ հուսով ենք, որ մեր ընտրությունը ձեզ դուր կգա։
Եվ իհարկե, առաջարկում ենք կիսվել մեզ հետ եւ ներկայացնել ձեր սիրելի ու նախընտրելի սիրային երգերը, որոնք կարելի է լսել Սուրբ Վալենտինի օրը։
Valentine's Day Song for Children
Նինա Սիմոնե շատ սիրային երգեր է կատարել, սակայն Wild Is The Wind-ը լավագույններից մեկն է։
Լանա Դել Ռեյ - Young And Beautiful
David Guetta - Lovers On The Sun (Official Video) ft Sam Martin
Love Me Tender - Էլվիս Փրեսլին այն առաջին անգամ կատարել է 1965թ-ին։ Երգը շատ արագ լայն տարածում ու մեծ ճանաչում է ձեռք բերել։
Sting - Mad about you
Killing Me Softly - Երգը գրվել է 1971թ-ին եւ դարձել փոփ երաժշտության ստանդարտներից մեկը։
Aerosmith – Crazy
Kiss - I Was Made For Loving You երգը գրվել է 1979թ-ին, որն ունի բազմաթիվ "cover" տարբերակներ:
I Just Called To Say I Love You - Սթիվի Ուանդեր. գլուխգործոց, որը մեկնաբանության կարիք չունի։
I Will Always Love You - տաղանդավոր երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հիթերից մեկը։
Je suis malade- Լարա Ֆաբիան
Ադելի Someone Like You երգն արդեն սիրված է ամբողջ աշխարհում։
Ջասթին Թիմբերլեյք - Cry me a river
Երկմտում էինք Մայքլ Ջեքսոնի Dangerous եւ Do You remember the time երգերի միջեւ, սակայն ընտրեցինք առաջինը։
BB King - Standing On The Edge Of Love
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է