Ամանորից հետո շատերը հայտնաբերում են, որ գիրացել են, մասնավորապես քաշը ավելացել է մի քանի կգ-ով: NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Հայկական դիետոլոգիական ասոցիացիայի նախագահ, դիետոլոգ Գայանե Ղազարյանը նշում է, որ եթե քաշը ավելացել է 2-3 կիլոգրամով, արդեն կարելի է մտահոգվել:
«Այս դեպքում մենք նշանակում ենք 1-2 օրով բեռնաթափման դիետա (մոնոդիետա, այսինքն միայն մեկ սննդատեսակով), գումարած ֆիզիկական ակտիվություն, եւ շատ արագ ամեն ինչ կարգավորվում է»,- ասաց նա: Գայանե Ղազարյանի խոսքով` շատ կարեւոր է, որպեսզի սնվեն 5 անգամ, սահմանափակեն արագ ներծծվող ածխաջրերը եւ կենդանական ծագման ճարպերը, օրական խմեն 1.5-2 լիտր ջուր, ամեն օր քայլել 30-40 րոպե արագ քայլքով: «Պետք է նիհարել դանդաղ, շաբաթական միջինը 500 գրամից ոչ ավել, օգտագործելով հետեւյալ երեք մոտեցումը միաժամանակ` համապատասխան դիետա, ֆիզիկական ակտիվություն, աուտոտրենինգ»,- ասաց դիետոլոգը:
Նրան ավելի շատ դիմում են Ամանորից առաջ, որպեսզի կարգի բերեն կազմվածքը եւ լավ տեսքով դիմավորեն Ամանորը: Գայանե Ղազարյանը ազգաբնակչությանը կոչ է անում` առողջ սնվել, փոխել սխալ եւ վատ սննդային սովորությունները, չէ՞ որ մենք մեզանից ներկայացնում ենք այն, ինչ ուտում ենք: «Իսկ առողջ սննդակարգով մենք կարող ենք կանխել որոշ հիվանդություններ, իսկ հիվանդանալու դեպքում` շուտ վերականգնվել»,- նշեց նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով