Փետրվարի 26-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ժաննա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի սցենարի հեղինակ եւ ռեժիսորն է Արա Երնջակյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը նշեց, որ «Ժաննա»-ն հայ կինոմատոգրաֆի ամենաշովինիստական կատագերկությունն է, ուր բացեիբաց խոսվում է հայի բարոյական կերպարի մասին, որն ավելի բարձր է, քան եվրոպական նորածին շատ ազգերի արժեհամակարգը:
«Ֆիլմը ֆրանսիական հայտնի «Ժաննա դ'Արկը»-ի պատմության հիման վրա նկարահանած ֆիլմ է, որն ամբողջությամբ հայականացվել է: Բոլորս էլ տեղյակ ենք այդ պատմությանը. Ժաննան 600 տարի առաջ ազատագրեց Ֆրանսիայի Օռլեան քաղաքը անգլիացիներից: Բայց ֆիլմը ավելի շատ հայ տղամարդու յուրահատուկ գովազդ է, որը, ցավոք, դինոզավրների պես աստիճանաբար վերանում է: Իսկ դա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի համար: Սա հայկական կինոյում առաջին շովինիստական ֆիլմն է»,- ասաց Երնջակյանն՝ ավելացնելով. «Թե՛ դերասանական, թե՛ ստեղծագործական կազմում ընդգրկված են «Կամերային» թատրոնի դերասանները»:
Ֆիլմի գլխավոր դերերերում հանդես են եկել Անի Լուպեն, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ Մխիթար Ավետիսյանը: Մյուս դերերը մարմնավորում են Լուիզա Ներսիսյանը, Արսեն Գրիգորյանը, Սենիկ Բարսեղյանը, Իրինա Դանիելյանը, Սերգեյ Դանիելյանը, Մանուկ Գասպարյանը եւ այլք:
«Ժաննա» ֆիլմի օպերատորը Հակոբ Կարաֆիլյանն է, նկարիչը՝ Ռաֆայել Խաչատրյանը: Նոր գեղարվեստական ֆիլմի երաժշտությունը գրել է Վահե Գրիգորյանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է