Կատարյալ երջանիկ է համարվում այն կինը, ով հարգում է իրեն, սիրված է ամուսնու կողմից, ուշադրության պակաս չի զգում եւ երբեք չի մտածում՝ «Թեկուզ վատն է, բայց կարեւորը ինձ հետ է..»։ Սակայն կյանքում միշտ չէ, որ ամե ինչ հարթ է ընթանում եւ կան որոշ սխալներ, որոնք կանայք երբեք չեն ներում։
Օգնությունից հրաժարվել
Գաղտնիք չէ, որ գոյություն ունի գենետիկ հիշողություն։ Կանանց գենետիկ հիշողության մեջ «տպված է», որ տղամարդը պետք է ասպետ, հերոս լինի, ամեն ինչի պատրաստ՝ իր կնոջ ու ընտանիքի համար։ Կարեւոր չէ, թե խոսքն ինչպիսի օգնության մասին է։ Հավատացեք, այժմ կանայք կարող են հաղթահարել ցանկացած խնդիր, սակայն եթե նա դիմում է տղամարդուն, ուրեմն կնոջ մոտ արթնացել է թույլ լինելու, պաշտպանված զգալու ցանկությունը։ Իսկ մերժումը միշտ որպես վիրավորանք է ընդունվում կնոջ կողմից։
Տղամարդը առաջինն է լքում կնոջը
Կարեւոր չէ տղամարդը հավերժ է հեռացել, թե վերադառնալու մտադրությամբ, կինը երբեք չի կարող մոռանալ այն պահը, երբ տղամարդը իր առաջ փակեց դուռն ու լքեց նրան։ Կնոջ համար շատ ավելի հեշտ է հաշտվել բաժանմանը, եթե հենց նա է առաջինը հեռացել զուգընկերոջից։
Երկակի կյանք
Գրեթե բոլոր կանանց կյանքում լինում են ակնթարթներ, երբ նա ցանկանում է կարդալ տղամարդու ՍՄՍ հաղորդագրությունները, տեսնել նրա անհայտ ընկերներին եւ պարզել ամեն ինչ իր սիրելի տղամարդու մասին։ Կանայք նման քայլերի դիմում են, քանի որ նրանց հոգում կասկածներ են առաջացել։ Օրինակ, իսկական կինը կարող է ներել ձեզ եթե համակարգչում պոռնո ֆիլմ գտնի եւ հասկանա, որ դուք նման ֆիլմերի սիրահարներ եք, սակայն նա երբեք ձեզ չի ների, եթե դուք ուշ երեկոյան նստեք համակարգչի դիմաց եւ ծանոթությունների կայքերի միջոցով շփվեք այլ կանանց եւ աղջիկների հետ։ Երբ կինը հասկանում է, որ տղամարդը երկակի կյանք է վարում, նա մտածում է՝ պետք է շարունակել ապրել նման տղամարդու հետ, թե ոչ։ Սակայն այս փաստը, նա երբեք չի մոռանա եւ չի ների...
Դավաճանություն
Մի՞թե այստեղ ինչ-որ բացատրությունների կարիք կա։ Կան մի շարք պատճառներ եւ հանգամանքներ, որոնք «ստիպում են» տղամարդուն դավաճանել կնոջը։ Արու կենդանիները բնազդաբար միշտ փորձում են շատ ժառանգներ ունենալ, ինչը բնորոշ է նաեւ տղամարդկանց։ Սակայն մարդը կենդանուց տարբերվում է իր բանականությամբ. նա պետք է վերահսկի իր բազմանալու բնազդը։ Հակառակ դեպքում կինը երբեք չի ների նրան։
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին