Հարաբերություններում ամեն ինչ փոխկապվակցված է. ներքնազգեստի գույնն ու տրամադրությունն՝ անկողնում, խառնվածքն ու սեքսի որակը, սեքսն ու չթափված աղբը… Ի՞նչ։ Ի՞նչ կապ ունի աղբը, - կվրդովվեք… եւ շատ սխալ կանեք։
ԵրՊԲՀ –ի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը NEWS.am STYLE – ի թղթակցին պատմեց, որ շատ զույգեր չեն առանձնացնում իրենց հարաբերությունների «գիշերային» ու «ցերեկային» փուլերը։ Որպես արդյունք՝ քննարկելով սեռական բնույթի հարցերն անկողնում, զույգը հաճախ դեմ է առնում «կենցաղային» զրույցի։ Տեղի է ունենում թեմայից դուրս խոսակցություն. «Սիրելիս, չեմ սիրում երբ վիզս ես համբուրում» «Ես՝ ի՞նչ։ Մի քեզ նայիր. երեկ գուլպաներս չէիր կարել»։
«Եթե վիրավորվել եք ու սեքսով զբաղվելու ցանկություն չունեք, զուգընկերոջն ասեք ձեր վարկքի պատճառների մասին, բայց աշխատեք չմեղադրել նրան «ցերեկային» սովորույթներում։ Աշխատեք նաեւ կենցաղում խուսափել «դու միշտ…», «դու երբեք…» «քանի անգամ ասեմ…» եւ նման արտահայտություններից, իսկ «անկողնային» խոսակցություններում դրանիցից ընդանրապես հրաժարվեք։ Բանն այն է, որ այդպիսի արտահայտությունները շատ նման են կշտամբանքի։ Իսկ դա միմյանց հասկանալու ամենաերկար ճանապարհն է. զուգընկերը ստանում է քիչ տեղեկություն եւ շատ՝ բացասական հույզեր»,- պատմեց Վրեժ Շահրամանյանը։
Զուգընկերոջ կշտամբանքին նույնությամբ էլ չի կարելի պատասխանել։ «Իսկ դու…», «Մի քեզ նայիր…» եւ նման այլ արտահայտությունները նույնպես պետք է խոսքից վերանան։ Կյանքի «գիշերային» փուլում սեռական թեմայով խոսակցություններում պետք է կրկնակի նրբանկատ ու զգույշ լինել, քանի որ չթափված աղբից ընկած տրամադրությունն ավելի տանելի է, քան երկար սպասված ու չկայացած սեքսից հիասթափությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը