Գարունն այն ժամանակահատվածն է, երբ արդեն պետք է կազմվածքը պատրաստել ամառային հագուստներին եւ վստահաբար ցուցադրել մարմնի գեղեցկությունը։ Այս տարի պատահաբար տեսա, որ մայրաքաղաքի մերսման սրահներից մեկում զեղչված գներ են առաջարկվում մեղրով մերսումներ անելու համար։ Իհարկե, հայտարարությունը հրաշքներ էր խոստանում եւ որոշեցի ռիսկի դիմել։ Ես ցանկանում էի ազատվել ցեյլուլիտից եւ մի քանի ավելորդ կիլոգրամներից եւ ձգել մաշկս։ Իհարկե, այս ամենին հասնելու համար միայն մերսումը շատ քիչ է եւ սրահում նույնպես նշեցին, որ բացի մերսումից պետք է նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածություն եւ ճիշտ սննդակարգ։ Ընդ որում, հաշվի են առնվում հաճախորդի ֆիզիկան տվյալները եւ անհատական վարժությունների եւ մերսման կուրս նշանակում ։ Այս ամենը հստակ կատարելու եւ հետեւելու դեպքում ցանկալի արդյունքն ակնհայտ կլինի։
Մասնագետի օգնությամբ ես վերջապես սովորեցի օրական 2 լիտր ջուր խմել, որը ամենակարեւոր պայմաններից մեկն է։ 3-րդ աստիճանի ցեյլուլիտից ազատվելու համար հարկավոր էր 15 մերսում, որը բացի մեղրով մերսումից ներառում էր նաեւ մաշկը ձգող դիմակներ։ Սկզբում մաշկի վրա հատուկ յուղ են քսում, իսկ հետո սկրաբը։ Այնուհետեւ պատրաստում են տաք մեղրը, եւ երբ այն մածուցիկ ու կպչուն է դառնում, սկսում են ձեռքի ափերով ուժեղ հարվածել։ Մեղրը հանում է ճարպի վերին շերտը, ավելորդ հեղուկն ու շլակները, ինչի հետեւանքով մաշկն ավելի հարթ է դառնում, իսկ ծավալն ավելի փոքրանում է։ «Մարմնական պատիժը» ավարտելուց հետո խնդրհարույց հատվածները ծածկում են բարակ թաղանթով։ Նշեմ, որ մեղրով մերսումը բավականին ցավոտ գործընթաց է, սակայն կանայք հանուն գեղեցկության պատրաստ են ամեն ինչի։
Այս բոլոր գործընթացներից հետո պետք է անցնել արդեն ֆիզիկական ծանրաբեռնվածության, որն ավելի է մեծացնում ազդեցությունը։ Չնայած վարժությունները տեւում են 15-20րոպե, սակայն ճիշտ ընտրված վարժությունների դեպքում 5 սեանսից հետո արդյունք արդեն նկատելի է։ Բայց սա նույնպես շատ անհատական է, ուստի իմ պարագայում արդյունքն ակնհայտ էր 10-րդ պրոցեդուրայից հետո։ Այս բոլոր գործողությունների հետեւանքով մաշկը ոչ միայն ավելի հարթ ու ձգված է դառնում, այլեւ թավշյա։ Արդյունքում ես նիհարեցի մոտ 3 կիլոգրամ։ Իսկ ինչ վերաբերում է սննդակարգին, ապա հրաժարվեցի հացաբուլկեղենից եւ ժամը 18։00-ից հետո ոչինչ չէի ուտում։ Արդյունքը բավականին գոհացնող էր։
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին