Յուրաքանչյուր զույգ պետք է իմանա, թե ինչպես կարող է փրկել իր եւ զուգընկերոջ հարաբերությունները, եթե նրանք արդեն հասել են բաժանման շեմին։ Առաջարկում ենք ծանոթանալ այն ութ սովորություններին, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։
1. Հպվեք միմյանց
Նման պարագայում հիանալի միջոց է զուգընկերոջը հպվելն ու շոյելը՝ թեկուզ ուրիշների ներկայությամբ։
2. Ձեռք ձեռքի բռնած զբոսնեք
Իհարկե, պետք չէ ամբողջ օրը զուգընկերոջ ձեռքը բռնած պտտվել, բայց երեկոյան միասին, ձեռք ձեռքի բռնած զբոսնելը իսկապես մեծ հաճույք կարող է պատճառել ձեզ։
3. Միասին քնեք
Ճիշտ է, կյանքում ամեն ինչ էլ պատահում է, սակայն սա չպետք է ազդի ձեր առողջ քնի վրա։ Ուստի, միշտ փորձեք միասին քնել ու վայելել կյանքի այդ հաճույքը։
4. Ընդհանուր հետաքրքրություններ գտեք
Ամուսնությունը միայն կիրք եւ սեքս չէ։ Այն նաեւ ենթադրում է ընդհանուր հետաքրքրություններ։ Եթե դրանք չկան զույգի կյանքում, ուրեմն պետք է ստեղծել։ Միգուցե այս հետաքրքրությունները մեծ կիրք առաջացնեն ձեր միջեւ։
5. Սովորեք ներել
Անտեղի եսասիրություն ու անիմաստ վիճաբանություններ սկսելու սովորությունը կարող է խարխլել անգամ ամենաամուր հարաբերությունների հիմքերը։ Պետք է կյանքին ավելի թեթեւ նայել ու ամեն ինչին ճիշտ ու սթափ մոտեցում ցուցաբերել։
6. Դրականը գտիր
Այստեղ միանգամից կարելի է հիշել կիսով չափ ջրով լցված բաժակի պատմությունը։ Հենց հիմա սկսեք դրական երեւույթների մասին մտածել։ Պետք է անհապաղ փոխել մտածելակերպը եւ դրականորեն տրամադրվել զուգընկերոջ նկատմամբ։
7. Հաճելի խոսքեր ասեք
Մեզանից շատերը, նայելով իրենց զուգընկերոջը մտածում են. «ի՜նչ գեղեցիկ ու հմայիչն է նա» կամ «ես իսկապես երջանիկ եմ»։ Սակայն երբ ինչ-որ մի բան մեզ դուր չի գալիս, անպայման ասում եւ բարձրաձայնում ենք այդ մասին։ Սակայն իրականում պետք է անել ճիշտ հակառակը։ Հաճելի եւ գեղեցիկ խոսքերը պետք է անպայման բարձրաձայնել։ Անգամ «բարի գիշեր»-ը չպետք է մոռանալ ասել։ Նման խոսքերը միայն բարելավում են հարաբերությունները։
8. Օրվա ընթացքում մի քանի անգամ զանգեք կամ հաղորդագրություն ուղարկեք միմյանց
Ուշադիր կարդացեք այս կետը. «մի քանի անգամ» արտահայտությանն այս դեպքում նշանակում է առավելագույնը երեք անգամ։ Պետք չէ զուգընկերոջը նյարդայնացնել կամ ձանձրացնել ձեր զանգերով ու հաղորդագրություններով։ Անիմաստ մի վատնեք նրա ժամանակը։
Աղբյուրը՝ hochu.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը