Ապրիլի 24-ին The Beautified Project-ը կներկայացնի Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» երգի իրենց տարբերակի տեսահոլովակը։ Իսկ ապրիլի 26-ին կկակայանա «Արագիլ» ձայնասկավառակի շնորհանդեսը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ռոք խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանը։
«Քանի որ մենք երեքս էլ հայրենադարձներ ենք եւ 8-10 տարի է ապրում ենք Հյաաստանում, որոշեցինք Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ թողարկել մի երգ, որը կխրախուսի սփյուռքի հայերին՝ վերադառնալ հայրենիք եւ ապրեն Հայաստանում»,- նշեց անդրեն ավելացնելով,- « «Կիլիկիա» երգի հաջողությունից հետո մեզ շատ են ասել, թե երբ ենք հայերեն երգեր թողարկելու։ 5 տարի անց որոշեցինք «Արագիլ» երգի վրա աշխատել եւ խմբի գիթառահար Արմեն Շահվերդյանը հետաքրքիր ձեւով մշակեց այդ երգը եւ մեր ձեռագիրը դրեց»։
Ձայնասկավառակի շնորհանդեսից հետո The Beautified Project-ը կմեկնի Եվրոպա համերգային շրջագայության։ Նրանք կլինեն՝ Բեռլինում, Փարիզում, Վիեննայում։ Համերգային շրջագայությունից հետո ռոք խումբը մենահամերգով կներկայանա նաեւԵրեւանում, Գյումրիում եւ Թբիլիսիում։
«Համերգային շրջագայությունը կոչվում է «Strumming against genocides», քանի որ մենք դեմ ենք բոլոր ցեղասպանություններին, այլ ոչ թե միայն հայերի»,- նշեց Անդրեն։
Իսկ Առլեն Շահվերդյանի անդրադառնալով «Արագիլ» երգին ասաց. «Երգը հատուկ նվիրված չէ ցեղասպանությանը։ Մեր նպատակն է նաեւ նոր սերնդին ներկյացացնենք այն հին երգերը, որոնք ժամանակի ընթացքում մոռացվում են։ Ինչպես «Կիլիկիան», այնպես էլ այս երգը, նոր շունչ ենք տվել եւ մեր ձեռագրով ներկայացնում ենք նոր սերնդին»։
The Beautified Project-ը արդեն 10 տարի է, ինչ ներկայացնում է ռոք երաժշտությունը։
«10 տարի աշխատել ենք եւ շատ ձեռքբերումներ ենք ունեցել, ապագա 10 տարիներն էլ են լինելու վերելքի տարիներ»,- ասաց Արմեն Շահվերդյանը։
Նշենք, որ «Արագիլ» տեսահոլովակի ռեժիսորը Գեւորգ Ենոքյանն է։
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը