Մեծ հեղինակություն վայելող ամերիկյան Variety ամսագիրը, որն արդեն ներկայացրել է իր ավանդական վարկանիշային աղյուսակում՝ «Power of Women»-ում (կանանց ուժը), տեղ գտած աստղերի անունները, Նյու Յորքում կազմակերպել է հատուկ երեկույթ։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Քիմ Քարդաշյանը, ով ամսագրի կողմից ճանաչվել է բարեգործությամբ զբաղվող աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը։
Վարկանիշային աղյուսակում ընդգրկված աստղերը նկարահանվել են ամսագրի նոր ֆոտոշարքում եւ պատմել իրենց ծավալած գործունեության մասին։ Ձեզ ենք ներկայացնում Քիմ Քարդաշյանի խոսքը։
«Հայրս մահացել է քաղցկեղի պատճառով, եւ ես հիշում եմ, թե ինչպես էր նա տառապում։ Այդ երեխաները այնքան ուժեղ են, բայց նաեւ մեր օգնության կարիքն ունեն։ Նրանց ծնողները նույնպես դժվարին ուղի են անցնում իրենց երեխաների հետ։ Երբ այս ամենը գիտակցում ես, կյանքի հանդեպ ունեցած հայացքներդ միանգամից փոխվում են»,- ասել է 34-ամյա հայուհին։
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը մեծապես օգնում է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին։ Նա ոչ միայն գումար է փոխանցում, այլեւ պարբերաբար այցելում ու շփվում է հիվանդների հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն