«Առագաստ» սրճարանում այսօր՝ մայիսի 6-ին, երգիչ Նարեկ Մակարյանն ընկերներին, հարազատներին եւ երկրպագուներին ներկայացրեց նոր տեսահոլովակ, որը կոչվում է «Քեզ հետ, առանց քեզ»։ Երգի երաժշտության հեղինակը Նարեկն է, խոսքերինը՝ Գայանե Ավետիսյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է։
«Այս երգից մեծ սպասելիքներ ունեմ եւ վստահ եմ, որ այն կսիրվի։ Այն ծնվել է մեծ սիրուց հետո, որն արդեն չկա եւ կա միայն հիշողություն։ Երգը նվիրված է այդ աղջկան»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Նարեկը։
«Քեզ հետ, առանց քեզ» տեսահոլովակը Նարեկի եւ Սերժի երրորդ համագործակցությունն է։ Տեսահոլովակում Նարեկը մարմնավորել է մի երիտասարդի, որը մահացել է ավտովթարից, եւ նրա անհանգիստ հոգին դեռ սավառնում է մի սենյակում։
«Տեսահոլովակի իմաստը պարզ է դառնում միայն վերջում։ Իրականում, շատ դժվար էր մարմնավորել հոգին, որը անհանգիստ է եւ տանջվում է։ Սերժը, գեղագիտական եւ գեղարվեստական լուծումներ տալով, հետաքրքիր է դարձրել տեսահոլովակը։ Ես ինքս որպես հանդիսատես մեր հայակական շոու-բիզնեսում չեմ տեսել նման աշխատանք։ Տեսահոլովակի մտահղացումը Սերժինն է։ Նա միշտ կարողանում է օրիգինալ մտքեր առաջարկել։ Նա է նկարել իմ մյուս տեսահոլովակները, որոնք սիրվել են եւ արժանացել հավանության։ Վստահ եմ, որ այս տեսահոլովակն էլ բոլորը կսիրեն։ Սովորաբար, ես իմ երգերը չեմ լսում, բայց այս երգը շատ եմ լսում։ Ամեն անգամ լսելիս հիշողություններ են արթնանում»,- ասաց Նարեկը։
Տեսահոլովակում գլխավոր հերոսուհուն մարմնավորել է 16-ամյա Անգելինա Հովհաննիսյանը։ Նա առաջին անգամ է նկարահանվել տեսահոլովակում։
«Անգելինան, թեեւ չունի դերասանական փորձ, շատ լավ է կարողացել իր առաջ դրված խնդիրը կատարել։ Իսկ Նարեկի մասին միայն կասեմ, որ նա առաջին հեթին շատ լավ դերասան է»,- ասաց ռեժիսորն՝ ավելացնելով,- «Երգը լսելուց հետո միանգամից ծնվեց տեսահոլովակի սյուժեն։ Սա ինձ համար էլ էր նորություն, քանի որ մինչ այս նմանատիպ տեսահոլովակներ չեմ նկարահանել։ Երկար աշխատանքից հետո սպասելիքներս արդարացան։ Ունեցել եմ շատ բարդ նկարահանած տեսահոլովակներ, որոնց վրա այդքան չեմ աշխատել, արքան սրա»։
Մելինե Տոնոյան (ֆոտո՝ NEWS.am Style)
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին