Ռուս հայտնի երգիչ Սերգեյ Լազարեւը Instagram-ում հրապարակել է Муз-ТВ-ի մրցանակաբաշխության «լավագույն կատարող» անվանակարգի՝ հեռուստադիտողների քվեարկության արդյունքների սքրինշոթը։ Լուսանկարում երեւում է, որ Լազարեւը գերազանցել է Դիմա Բիլանին, Նիկոլայ Բասկովին եւ Ֆիլիպ Կիրկորովին, Գրիգորի Լեպսին եւ Վալերի Մելաձեին։ Լազարեւը լուսանկարը մեկնաբանել է այսպես.
«Ահա այս տեսքն ունի ՃԻՇՏ քվեարկությունը։ Հուսով եմ՝ բոլորի մոտ այդպես է»,- գրել է Լազարեւը։
Նրա այս հայտարարությանն առաջինը արձագանքել է Բասկովը. «Հարգելի @lazarevsergey, դե իհարկե, մենք նույնպես քո օգտին ենք քվեարկել, քանի որ մյուս բոլոր արտիստները, բացի քեզանից, մրցանակների արժանի չեն։ Արդեն կարող ենք չգնալ МузТв 2015-ին, քանի որ գիտենք ճիշտ քվեարկության արդյունքները»։
Ավելի ուշ իրենց կարծիքն են արտահայտել նաեւ Դիմա Բիլանը եւ Ֆիլիպ Կիրկորովը։ Բիլանը գրել է. «Սերգեյ, ես լավ չհասկացա քո կոչը։@lazarevsergey, ես նույնպես քո օգտին եմ քվեարկել, քանի որ քեզ հետ համեմատած մյուս բոլոր արտիստները արժանի չեն մրցանակներ ստանալ», -Բասկովի խոսքերը մեջբերել է Բիլանը։ Ի դեպ, որպեսզի Լազարեւը լավ հասկանա գրվածը՝ Բիլանը նաեւ անգլերեն է գրել։
Իսկ Կիրկորովը նույնպես տեղադրել է Բասկովի գրառումը եւ իր դժգոհությունն արտահայտել։
Լազարեւը դեռ չի արձագանքել իր գործընկերների սուր քննադատությանը։
Նշենք, որ Муз-ТВ մրցանակաբաշխությունը կայանալու է հունիսի 6-ին Աստանայում։
Աղբյուրը՝ Dni
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»