Ողջույն։ Անկեղծ ասած՝ արդեն այնպես եմ հոգնել այս իրավիճակից, որ որոշել եմ նամակ գրել եւ մի խելացի խորհուրդ ստանալ ձեզանից։ Ես աշխատում եմ Երեւանի Նալբանդյան փողոցում գտնվող մի գրասենյակում։ Այստեղ ապրում է մի ծերունի, որն անցնող-դարձող կանանց եւ աղջիկներին հայհոյում է։ Ուղղակի սարսափելի է։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ նա ինչ-որ հիվանդություն ունի, սակայն շատ տհաճ է ամեն անգամ անցնելիս հայհոյանք լսել քո հասցեին։ Ընդ որում, նա դողացող ձեռքերով, կուզիկ, ծեր պապիկ է. այնպիսի տպավորություն է, որ շուտով «շունչը կփչի»։ Բայց երբ որեւէ կին է նկատում միանգամից սկսում է հայհոյել՝ ասելով այնպիսի բառեր, որ նորմալ մարդը նվազագույնը կապտակեր նրան։
Հենց որ նկատում եմ նրան, փողոցն անցնում եմ, բայց ոչ միշտ է ստացվում։ Մի անգամ տեսա, թե ինչպես է հայհոյում մի երիտասարդի։ Ուղղակի։ Խեղճ տղան շփոթված նայեց նրան եւ չգիտեր՝ ինչ աներ։ Ես զարմանում եմ՝ միթե նրա հարազատները չեն մտածում, որ ծերունին կարող է հանդիպել մեկին, որը հաշվի չառնի նրա պատկառելի տարիքն ու հիվանդ լինելը։ Այդ դեպքում բավականին տխուր վերջաբան է սպասվում։ Երեկ ինձ չհաջողվեց խույս տալ նրանից, նա իմ կողքով անցնելիս արմունկով հրեց, իսկ վերջում՝ հայհոյեց։ Տեղի խանութի աշխատակցուհին «հանգստացրեց» ինձ՝ ասելով, որ չպետք է վիրավորվել նրանից. «Նա առավոտյան գալիս եւ ասում է՝ «Ես այսօր զայրացած եմ, ինձ հետ չխոսեք»։ Այո, հայհոյում է, այո, տհաճ է, բայց ինչ արած»։ Ասած վաճառաողուհին՝ նշելով, որ ծերուկը հարազատներ ունի (իսկ ես կարծում էի, որ նա միայնակ ու լքված է)։
Չնայած ես հարգում եւ հանդուրժում եմ հիվանդներին՝ չեմ կարողանում անտարբեր լինել պապիկի հայհոյանքներին՝ հատկապես հրելուց հետո։Դրանից առաջ նա միայն հայհոյելով էր սահմանափակվում։ Կարծում եմ՝ պետք է որոշ քայլեր ձեռնարկել, քանի որ այս ծերունին վտանգ է ներկայացնում եւ համաքաղաքացիների, եւ ինքն իր համար...
Ն. Ռ
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում