Օրեր առաջ տեղեկացրել ենք, որ Փերիս Հիլթոնը դարձել է եգիպտացի հեռուստահաղորդավարի արկածախնդրության զոհը։ Ramez in Control շոուի հաղորդավարը համոզել է Փերիսին 15-րոպե տեւողությամբ օդային շրջայց կատարել Դուբայում։ Թռիչքից մի քանի րոպե անց հնչել են ազդանշանները, եւ ուղեւորները սկսել են աղմկել ու դուրս թռչել ինքնաթիռից։ Իհարկե, սա կատակ էր, բայց քանի որ Հիլթոնն իսկապես վախեցել էր, պատրաստվում էր դատի տալ այս ամենը կազմակերպած շոումենին։
Սակայն պարզվել է, որ այս արկածային փորձը հենց մեզ համար էր։ TMZ-ի լրագրողներին հաջողվել է բացահայտել, որ Հիլթոնը սկզբից էլ գիտեր, որ նման արկածային փորձ է անցկացվելու։
Կայքը տեղեկացրել է, որ եգիպտական հեռուստաընկերությունն այս առաջարկով պայմանագիրը ուղարկել է ամերիկյան մի շարք աստղերի եւ մեծ գումարներ խոստացել։ Փաստաթղթում նաեւ նշված է, որ Դուբայի, որտեղ կատարվում են փորձերը, իշխանությունները նույնպես տեղյակ են այս ամենից։
«Դուբայի իշխանական մարմինները զբաղվում են այս շոուի կազմակերպման ու մասնակիցների անվտանգության ապահովման աշխատանքներով։ Եթե ցանկանում եք հավաստիանալ, կարող եք կապ հաստատել արքայազն Համդան բեն Ռաշիդ Ալ Մաքթումի հետ։ Նա անձամբ է հետեւում այս ծրագրին»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)