Մոդել Լիլիթ Մարտիրոսին NEWS.am STYLE-ը մեկ անգամ չէ, որ առիթ է ունեցել անդրադառնալու: Նախորդ անգամ ներկայացրել էինք մեր հարցազրույցը նրա հետ, իսկ այսօր ուրախ ենք տեղեկացնել, որ Լիլիթը ներկայացնելու է Հայաստանը Top Model of the World-2015 մրցույթում:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիլիթն ասաց, որ իրեն նկատել եւ մրցույթին մասնակցելու առաջարկ է արել Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանը:
«Շատ շնորհակալ եմ իրենից, նաեւ Օլգա Լավրիենկոյից, որ ընձեռեցին ինձ այսպիսի հնարավորություն: Միշտ երազել եմ համաշխարհային բեմերում ներկայացնել հայ կնոջ կերպարը, որը շատ հետաքրքիր է: Հայ կինը եւ' գեղեցիկ է, ուժեղ, եւ' լավ մայր, լավ կին, լավ աշխատող: Ուզում եմ, որ աշխարհը տեսնի, թե հայ կինն ինչերի միջով է անցել եւ ով է այժմ»:
Խոսելով իր ակնկալիքների մասին, Լիլիթ Մարտիրոսը նշեց, որ երբեք չի կարող ասել, թե ինչ կլինի: «Երբ ես մասնակցում էի «Միսս Հայաստան-2012» մրցույթին, ես չհաղթեցի, բայց իմ առջեւ այնպիսի դռներ բացվեցին, որ նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել»,-նշեց նա:
Լիլիթ Մարտիրոսը մրցույթին կմասնակցի Մարտիրոսյան ազգանվամբ:
«Մարդիկ չեն հասկանում Մարտիրոս անվան խորը իմաստը եւ կարծում են, թե ես դիտմամբ հեռացրել եմ յան մասնիկը ազգանունիցս, իբրեւ թե խուսափում եմ ցույց տալ ազգությունս, սակայն նման բան չկա: Պարզապես Մարտիրոս անունն ինձ համար շատ խորը իմաստ ունի»,-պարզաբանեց մոդելը:
Top Model of the World-2015 մրցույթը կանցկացվի Էլ Գունայում` Կարմիր ծովի ափին, օգոստոսի 20-ից սեպտեմբերի 5-ը: Բացի այս, սեպտեմբերին Լիլիթին եւս մեկ մրցույթ է սպասվում` Miss Bikini Universe 2015-ը, որը տեղի կունենա Պեկինում:
Զրուցեց Շուշան Շատիկյանը
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Մարտիրոսը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում