«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Կբացահայտվի մոդել դառնալու իմ բուն նպատակը». Լիլիթ Մարտիրոս

12:51, 9 հոկտեմբերի

Հայաստանում մոդելային բիզնեսը գնալով ծաղկում է ապրում, եւ եթե նախկինում մատների վրա կարելի էր հաշվել հայ մոդելներին, ապա այսօր, կարծես թե, նրանց պակասը չի զգացվում։ Հայ մոդելների շարքերը գնալով համալրում են նոր դեմքեր։ Նրանցից է նաեւ Լիլիթ Մարտիրոսը, ում հետ NEWS.am STYLE-ը զրուցել է աշխատանքային գործունեության, նորաձեւության եւ այլնի մասին։


Ողջույն, Լիլիթ։ Մի փոքր կմատմե՞ս քո մասին։

Ծնվել եւ մեծացել եմ Գյումրիում՝ ավերիչ երկրաշարժի տարում։ Ունեմ հիանալի ծնողներ եւ մեծ եղբայր, ովքեր միշտ իմ կողքին են եւ աջակցում են ինձ։ Ընտանիքումս արվեստագետները շատ են, եւ մեծացել եմ արվեստի ոգով։

Սովորել եմ օտար լեզուների ֆակուլտետում։ Կրթության ընթացքում տիրապետեցի ռուսերենին, անգլերենին, պարսկերենին եւ իսպաներենին։ Իմ հետաքրքրություններից մեկը լեզուներ սովորելն է եւ այլ ազգերի մշակույթին ծանոթանալը։ Ավարտելուց հետո Ամերիկյան համալսարանում ռազմավարական մարկետինգի կուրս անցա։ Կրթությունը մեծ դեր ունի իմ կյանքում, ես այն շատ եմ կարեւորում՝ որպես անհատ ձեւավորվելու հարցում։ Միաժամանակ գրական փորձեր եմ անում եւ նկարում։ Հաղթելով Չեխիայում կազմակերպված նկարչական ցուցահանդեսում, UNESCO-ի կողմից դիպլոմի արժանացա։


Իսկ ինչպե՞ս որոշեցիր զբաղվել մոդելի կարիերայով։

Երբեք չեմ մտածել մոդել դառնալու մասին, ոչ էլ մանկությանս երազանքն է եղել։ Ամեն ինչ շատ պատահական ու գեղեցիկ է սկսվել։ 2012 թվականին մայրիկիս խորհրդով մասնակցեցի «Միսս Հայաստան» մրցույթին՝ ներկայացնելով Շիրակի մարզը, եւ ընդգրկվեցի լավագույն տասնյակում։ Չտխրեցի, ինձ համար իրական մեծ հաղթանակն այն էր, որ դահլիճում նստած էր Հայաստանի լավագույն մոդելային գործակալության՝ «Ատեքսի» տնօրեն Օլգա Լավրիենկոն, ով նկատելով ինձ, առաջարկեց պայմանագիր կնքել։ «Ատեքսի» մոդելային դպրոցում սովորեցի վեց ամիս եւ մինչ օրս մենք միասին ենք աշխատում։ Իմ մոդելային կարիերայում Օլգայի ունեցած դերը հսկայական է։ Ինձ աջակցում է նաեւ իմ մենեջեր Սարգիս Մկրտչյանը։ Ես երջանիկ եմ, որ Օլգան ինձ նկատեց եւ դրանից սկսվեց իմ հաջողությունների շղթան։ Ես անչափ շնորհակալ եմ նրան՝ իր ծնողական վերաբերմունքի եւ հոգատարության համար։


Հիշու՞մ ես քո առաջին ցուցադրությունը։ Ի՞նչ զգացողություններ ունեիր այդ պահին։

Իմ առաջին ցուցադրությունն ու հեռուստահաղորդումը գրեթե միաժամանակ եղան։ «Միսս Հայաստան» մրցույթի երեկոյան զգեստների  հեղինակ, տաղանդավոր Գայանե Մարտիրոսյանը, ով նույնպես մեծ դեր ունի իմ մոդելային կարիերայի կայացման գործում, հեռուստացուցադրություն ուներ եւ որպես մոդել ընտրել էր ինձ։ Դրանից հետո բարեգործական մեծ, բացօթյա ցուցադրություն եղավ սիրիահայերի համար, որը կազմակերպել էր հայտնի դիզայներ Գեւորգ Շադոյանը, ով իր եռագույնով զգեստը վստահել էր ինձ։ Ես հուզված ու երջանիկ էի։


Որո՞նք ես համարում քո ամենամեծ հաջողություններն ու ձեռքբերումներն այս ասպարեզում։

Արդեն երկու տարի է, ինչ աշխատում եմ որպես մոդել։ Ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ, որոնց ինքս էլ չեմ հավատացել։ Աշխատել եմ հայտնի լուսանկարիչների ու դիզայներների հետ։ Իմ ամենամեծ ձեռքբերումներից է դիզայներ Վահան Խաչատրյանի հարսանեկան զգեստը ներկայացնելը, ZARA ապրանքանիշի երեք մոդելներից մեկը լինելը, Airfrance-ի բորդուղեկցորդուհիների՝ բոլոր տարիների զգեստների ցուցադրումը, Oriflame Fashion Night-ին մասնակցելը եւ այլն։


Համագործակցեցի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի եւ դիզայներ Վահան Խաչատրյանի հետ։ Արդյունքում՝ Vogue Italia (photovogue) կայքում տեղ գտավ այդ աշխատանքներից մեկը։ Ուրախալի է շատ, որ այդ կայքի մասնագետները հավանեցին մեր աշխատանքը։  


Ի՞նչ դժվարությունների ես հանդիպել որպես մոդել։

Բոլորն են հանդիպում են տարատեսակ դժվարությունների բոլոր ոլորտներում, բայց հաղաթահարելով դրանք՝ ավելի ուժեղ ենք դառնում։ Որպես մոդել՝ դժվարությունների հանդիպել եմ ու հանդիպում եմ, բայց հաղթահարում եմ այդ ամենը հեշտությամբ, որովհետեւ սիրում եմ իմ գործը եւ, ամենակարեւորը, իմ ընտանիքը եւ գործակալությունը միշտ իմ կողքին են։

Ըստ քեզ՝ Հայաստանում մոդելային գործն ու նորաձեւությունն ի՞նչ մակարդակի վրա են գտնվում։

Մեր երիտասարդ Հանրապետությունը դեռ զարգանում է, եւ այս ոլորտը նույնպես զարգանալու կարիք ունի։ Արդեն ունենք շատ պրոֆեսիոնալ ու գեղեցիկ մոդելներ, տաղանդավոր դիզայներներ, որոնք չեն զիջում արտասահմանյան դիզայներներին։ Չմոռանանք, որ հայ ժողովուրդը ոչ միայն խելացի է, այլեւ արվեստասեր ու տաղանդավոր։ Մեր դիզայներները դեռ կզարմացնեն աշխարհին։


Որո՞նք են քո սիրելի հայ դիզայներները եւ հե՞շտ է, արդյոք, նրանց հետ աշխատելը։

Նշել ընդամենը մեկ սիրելի դիզայների անուն, անարդար կլինի, որովհետեւ յուրաքանչյուրն ունի իր ուրույն ոճը։ Բոլորին շատ սիրում եմ եւ ուրախանում նրանց մտքի թռիչքով։ Պատիվ եմ ունեցել աշխատել Վահան Խաչատրյանի, Գեւորգ Շադոյանի, Արեւիկ Սիմոնյանի, Գայանե Մարտիրոսյանի, Ֆաինա Հարությունյանի, Գայանե Սողոմոնյանի հետ։ Նրանց հետ ոչ միայն հեշտ է աշխատելը, այլեւ գերագույն հաճույք ու մեծ պատիվ։

Ի՞նչ երազանքներ ունես։

Սովորաբար ես չեմ բարձրաձայնում իմ երազանքների մասին, ես լուռ գործում եմ ու իրականացնում դրանք։ Իմ երազանքները ոչ նյութական են։ Կպատմեմ դրանց մասին, երբ իրականանան, ու կբացահայտվի մոդել դառնալու իմ բուն նպատակը։ Թող մեր երկինքը միշտ խաղաղ լինի....

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել