Ամուսնությունից հետո Մոսկվա տեղափոխված հաղորդավարուհի Անի Դաշյանը պատրաստվում է նորից անցնել աշխատանքի եւ զբաղվել իր գործով. այս մասին նա ասաց NEWS.am STYLE-ի հետ զրույցում: Անիի խոսքով` Մոսկվայում, ինչպես ցանկացած այլ քաղաքում, իրեն, կարծես թե, օտար չի զգում, սակայն կարոտում է Երեւանը: Հաղորդավարուհին նշեց, որ դժվարությունների առանձնապես չի հանդիպել.
«Գլոբալ դժվարությունների դեռ չեմ հանդիպել, պարզապես մեգապոլիսում տեղաշարժվելն է բավականին դժվար: Մի որեւէ տեղ գնում ես, ամբողջ օրդ կորում է»:
Անի Դաշյանը նշեց նաեւ, որ ամուսինն ամեն ինչ անում է, որպեսզի իր առօրյան Մոսկվայում հետաքրքիր անցնի:
«Ամուսինս ամեն ինչ անում է, որ առօրյաս հետաքրքիր անցնի, չձանձրանամ: Հիմա մայրիկս է ինձ մոտ, ինչն ինձ անչափ ուրախացնում է: Շատ էի կարոտել մայրիկիս ու մեր առավոտյան սուրճը: Մայրիկիս գալուց առաջ էլ ամուսնուս ծնողներն էին մեզ հետ: Այդ ընթացքում եւս չէի հասցնում ձանձրանալ: Ի դեպ, նրանք Միացյալ Նահանգներում են, ու նրանց էլ եմ շատ կարոտել»,-ասաց նա:
Խոսելով աշխատանքի մասին, հաղորդավարուհին ասաց, որ Մոսկվայում նույնպես շարունակելու է զբաղվել իր գործով.
«Մոտ ապագայում պատրաստվում եմ նորից անցնել աշխատանքի ու զբաղվել իմ գործով: Փակագծերը դեռ բացել չեմ ուզում»,-նշեց նա` հավելելով, որ նոր բնակավայրում զբաղվում է առողջ ապրելակերպով, հաճախում է ֆիթնեսի:
Զրուցեց Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն