Եթե կա մի բան, որի համար զղջում է Ալ Պաչինոն, «Աստղային պատերազմեր» ֆիլմում նկարահանվելու առաջարկը մերժելն է: Այս մասին դերասանը պատմել է ամերիկյան «The Talks» օնլայն պարբերականին: Հարցազրույցի ընթացքում դերասանը նաև խոսել է իր ձեռքբերումների, «թոշակի գնալու», կենսափորձի և մի շարք այլ թեմաների մասին:
-Պրն. Պաչինո, ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր ձեռքբերումներին:
-Չգիտեմ.... ես չեմ մտածել դրա շուրջ: Դու չես կարող մտածել ձեռքբերումների մասին: Պետք է մտածել խաղացած դերերի և ֆիլմերի մասին: Օրինակ, պատկերացրեք, որ մի դերասանի ասի. «Չեմ ցանկանում էլ շարունակել այս ուղին, քանի որ նախորդ ֆիլմս ավելի լավն էր, քան նորը»: Պետք չէ սահմանափակվել մրցանակներով: Գիտե՞ք` դրանից հետո միգուցե սկսես հանգստանալ, նոր մասնագիտությամբ աշխատել, բայց չգիտեմ` ինչու ես ցանկանում եմ շարունակել այն, ինչ սկսել եմ:
-Ցանկանում եք ինչ-որ նոր բա՞ն սկսել:
-Եթե գտնեմ մի բան, ինչից իրոք գլուխ կհանեմ և կզգամ, որ ամբողջությամբ տրվում եմ այդ գործին, կանեմ: Եթե ես զգամ, որ դա ինձ կօգնի արտահայտելու իմ տաղանդը, ցուցադրելու մարդկային որևիցե արժեք ֆիլմում, ապա ես կտրվեմ այդ գործին: Չեմ ուզում ասել, թե «թոշակի եմ գնում»: Արտիստի համար, դա խորթ արտահայտություն է…
-Արվեստագետ Քրիստոն ասում է, որ արտիստները թոշակի չեն գնում, նրանք, պարզապես, մահանում են…
-Այնումենայնիվ, կան արտիստներ, որոնք գնացել են թոշակի, օրինակ, Ֆիլիպ Ռոթը: Ես նրա գրքերից մեկի հիման վրա ֆիլմ եմ նկարել: Նա զուսպ գրելաոճ ունի և շատ երջանիկ մարդ է: Ես ինչ-որ տեղ հասկանում եմ նրան: Մենք այնքան խիտ գրաֆիկ ենք ունենում: Սկզբում ստանում ենք սցենարը, հետո կարդում ենք այն, այնուհետև` սովորում… և այսպես անընհատ…Ու սկսում ես այլ բան փնտրել քեզ համար: Ինչպես, օրինակ, ռեժիսորները, որոնք դերասաններին են օգտագործում իրենց ֆիլմերում:
-Բայց համոզված ենք` բոլոր ռեժիսորներն էլ ցանկանում են Ձեզ հետ աշխատել:
-Մինչև «Կնքահայրը» ֆիլմը, ինձ հետ ոչ-ոք էլ չէր ցանկանում աշխատել; Բայց Ֆրանսիս Ֆորդը ցանկություն հայտնեց ինձ հետ աշխատելու: Ես չէի հասկանում, թե ինչու էր նա ցանկանում ինձ նկարահանել իր ֆիլմում…Դրանից առաջ, ոչ-ոք չէր ցանկանում ինձ դեր տալ…Իսկ երբ մի ռեժիսոր համաձայնվում է քեզ հետ համագործակցել, էլ չես ցանկանում նահանջել…Պետք է ռիսկի դիմես և այլևս երբեք չհանձնվես, առաջ քայլես:
-Երբևէ զղջացե՞լ եք որևէ ֆիլմում նկարահանվելու համար:
-Ես ոչ մի բանի համար երբեք չեմ զղջում: Ես, պարզապես, համարում եմ, որ այսինչ բանը սխալ եմ արել: Եղել է, որ վատ ֆիլմում եմ նկարահանվել, չեմ հասկացել իմ հերոսին… բայց ինչ էլ, որ անում ենք, դա արդեն մեր կյանքի մի մասն է դառնում: Եվ այդ ամենից մենք դաս ենք քաղում: Այսպիսով` ոչնչի համար չեմ զղջում:
-Անգամ այն, որ մերժել եք «Աստղային պատերազմներում» նկարահանվելու առաջա՞րկը:
-«Աստղային պատերազմներ»… Այո, այ դա, իսկապես, իմ մեծագույն սխալն էր…
-Կարելի է՞ ենթադրել, որ այսօր Դուք այլ կերպ եք վերաբերվում նկարահանւմներին:
-Այո, պատկերացրեք` այդպես է: Մենք աննկատ ապրում ենք մեր կյանքը, իսկ տարիքն իրենը ասում է…Մի օր մենք մի տեղում ենք, մյուս օրը` այլ…Երբեք հստակ չենք իմանում, թե ինչ ուղղությամբ ենք գնում:
-Ձեզ դո՞ւր է գալիս Ձեր կյանքի այս փուլը:
-Գիտե՞ք` լինում են օրեր, որ, իսկապես, հաճույք եմ ստանում իմ այսօրվա կյանքից, լինում են օրեր, որ ոչ…Եթե ես նկարիչ լինեի, ոչ-ոք ինձ չէր հարցնի իմ տարիքի մասին: Կասեի. «Ես նկարում եմ, ես նկարիչ եմ, և դա է կարևորը»…Այսպես ասեմ` ինձ թվում է` ես արտիստ եմ, հուսով եմ, որ այդպես է…Բայց, ամեն դեպքում կարծում եմ, եթե նկարիչ լինեի, այլ կերպ կպատասխանեի:
-Բայց բոլոր դերասաններն էլ առնչվում են այդ խնդրի հետ…
-Պատճառն այն է, որ մեզ համար կարևոր է մեր արտաքինը, մեր իմիջը: Անգամ եթե տարբեր հերոսների ենք կերտում, մեր իմիջը պետք է պահպանենք: Ամեն դեպքում` դու կինոաստղ ես…Չնայած` դա էլ է սխալ…Մի խոսքով` ես կինոաստղ եմ… Ինչե՞ր եք ինձ հարցնում…
Հարցազրույցը` The Talks
Պատրաստեց` Սյունե Առաքելյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում