«Unbreak My Heart», «You’re Making Me High», «Spanish Guitar», «How Could an Angel Break My Heart» և մի շարք այլ հիթերի կատարող Թոնի Բրեքսթոնն այսօր դարձավ 48 տարեկան:
Իր կարիերայի ընթացքում ամերիկացի երգչուհին արժանացել է ինը «Billboard Music Awards», յոթ «American Music Awards» և նույնքան էլ «Գրեմմի» մրցանակների:
Թոնի Բրեքսթոնը հայտնի դարձավ 90-ականներին: Այս ընթացքում երգչուհին վաճառել է 67 միլիոն ձայնագրություններ, այդ թվում` 40 միլիոն ալբոմ:
1996 թ-ին նրա «Unbreak My Heart» հիթը ճանաչվել է բոլոր ժամանակների` թվով երկրորդ ամենաշատ վաճառված սինգլը:
Բրեքսթոնն աչքի է ընկնում իր բարձր ճաշակով: 2011 թ-ին նա ճանաչվեց «Գրեմմի» մրցանակաբաշխության տասը տարիների ամենանորաձև աստղերից մեկը:
2001 թ-ին Թոնի Բրեքսթոնն ամուսնացավ երաժիշտ Քերրի Լյուիսի հետ: Նույն թվականին ծնվեց նրանց առաջնեկը` Դենիմը: 2002 թ-ին Թոնին կրկին հղիացավ, սակայն այս անգամ հղիության ընթացքը ծանր եղավ երգչուհու համար: Զույգի երկրորդ որդին` Դիզելը, ծնվեց 2003 թ-ին` աուտիզմ ախտանիշով: Դրանից հետո Բրեքսթոնը դարձավ «Autism Speaks» կազմակերպության անդամ: Նա համարվում է այդ կազմակերպության միջազգային խոսնակը:
2013 թ-ին Բրեքսթոնն ու Լյուիսը պաշտոնապես ամուսնալուծվեցին:
2011 թ-ին ամերիկյան «WE tv» հեռուստաալիքը սկսեց հեռարձակել «Braxton Family Values» իրական շոուն, որի հերոսներն են Բրեքսթոն քույրերը` Թոնին, Թամարը, Թրեյսին, Թոուանդան, Թինան և նրանց մայրը` Էվելինը:
Հեռուստաշոուն առայժմ ունի 4 եթերաշրջան:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են