«Ազգային խոհանոցը մեր մշակութային ժառանգությունն է, այդ պատճառով էլ շատ կարևոր է, որ, հատկապես, վերջին շրջանում մեր խոհանոցի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է»,-խոհարարի միջազգային օրվա առթիվ հրավիրված այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Սեդրակ Մամուլյանն ընդգծեց, որ իրենց կազմակերպության նպատակը հայկական ազգային խոհանոցի վերածնունդն իրականացնելն ու այն համաշխարհային մասշտաբով ներկայացնելն է:
«Աշխատանքներ ենք տանում, որպեսզի վերականգնենք մեր ավանդական խոհանոցի ուտեստները: Նպատակ ունենք բազում երկրներում ներկայացնել մեր խոհանոցը: Նոյեմբերի 16-ին Մոսկվայում կներկայացնենք Անիի խոհանոցը»,-ասաց Մամուլյանը` շեշտելով, որ հայկական խոհանոցն արտերկրում, բավականին, դրական արձագանքների է արժանանում:
Խոսելով մեր խոհանոցի պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված աշխատանքների մասին` Մամուլյանը նշեց, որ լավ կլիներ, եթե մեր երկրում հայտնի մարդիկ և շոու-բիզնեսի ներկայացուցիչները հարցին, թե որ երկրի խոհանոցն են նախընտրում, նշեն հայկական խոհանոցի ուտեստները. «Մյուս բոլոր երկրների մշակութային ներկայացուցիչները հենց այդպես էլ անում են` հանրահռչակելով իրենց ազգային խոհանոցը»,-ասաց նա:
Մամուլյանը նաև նշեց, որ իրենց կազմակերպությունը համագործակցում է թե՛ Երևանի, թե՛ մարզերի ուսումնական կենտրոնների հետ. «Շատ լավ ուսանողներ և խոհարարներ ունենք: Խնդիրը խոհարարական ձեռնարկների մեջ է, որտեղ հիմնականում ներկայացված են այլ ազգերի ուտեստներ»,-կարծում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահը:
2004 թ-ից հոկտեմբերի 20-ը հռչակվեց խոհարարի միջազգային օր, իսկ հունիսի 12-ը նշվում է որպես հայ խոհարարի օր:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ