Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, թե ինչպես կարող եք պահպանել ընկերությունը հեռավորության վրա:
Շփման համար ժամանակ սահմանեք: Շփումը պետք է պարբերական լինի: Գտեք ժամանակ զանգելու, նամակ կամ հաղորդագրություն գրելու համար, որպեսզի միմյանց ամենօրյա կյանքից տեղյակ լինեք: «Շփման հաճախությունը կարող է տարբեր լինել, բայց դուք պետք է քննարկեք ու համաձայնեցնեք ձեր շփման ժամանակը, - խորհուրդ է տալիս հոգեբանը, - չպետք է մոռանալ կարեւոր օրերի մասին. օրինակ՝ ծննդյան օրերը, հոբելյանները կամ պարզապես այն ժամանակաշրջանները, երբ առանձնահատուկ աջակցություն է պետք (հարազատների կորուստ, ամուսնալուծություն ):
Շփումն ավելի անձնական դարձրեք: Սոցիալական ցանցերը վատ տարբերակ չեն, բայց չէ՞ որ կարելի է նաեւ ձեռագիր նամակ գրել ու 10 ամյա վաղեմության որեւէ համատեղ լուսանկար կցել: Դա իրոք առանձնահատուկ տպավորություն կթողնի: «Քննարկեք այն, թե ինչպես է ձեզ ավելի հարմար շփվելը: Գուցե մեկին «ֆեյսբուքը» դուր չի գալիս, կամ նրա համար անհարմար է աշխատանքային ժամերին նամակներ գրելը»:
Նոր հիշողություններ ստեղծեք: Երբ խոսքը ընկերությունը պահպանելու մասին է, միայն հին հիշողությունները բավական չեն,- բացատրում է բժիշկ- հոգեբան Լեւինը,- Ընկերները պետք է նաեւ նոր հիշողություններ ստեղծելու ավանդույթ ունենան»: Օրինակ միասին սրճարան գնան կամ էլ միշտ առցանց շփվեն, նույնիսկ եթե տարբեր երկրներում են, կամ էլ հանդիպեն որեւէ այլ երկրում:
Հետաքրքրություն ցուցաբերեք իրար կյանքի նկատմամբ, մի սահմանափակվեք «Ո՞նց են գործերդ» հերթապահ հարցով:
Անկեղծ եղեք «Խոստովանեք, որ հիմա ամեն ինչ իրոք կփոխվի, որ դուք հեռու եք ու ավելի քիչ ժամանակ եք միասին անցկացնելու: Գիտակցեք դա ու օգնեք իրար հաղթահարել այդ դժվարությունը»:
Աղբյուրը՝ Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)