«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ամուսնությունը՝ հայրենիքից փախչելու միջոց

23:28, 20 նոյեմբերի

Հայ աղջիկները շատ գեղեցիկ են, ինչպես նաեւ ունեն մի շարք լրացուցիչ հատկանիշներ, ինչպիսիք են տնարարությունը, խելացիությունը, իմաստությունը, հնազանդությունը․․․Ո՞վ կհրաժարվեր այդպիսի կնոջ հետ ամուսնանալուց։ Սակայն վերջերս հարցն այլ կերպ է հնչում՝ իսկ այդպիսի աղջիկը ցանկություն կհայտնե՞ր ամուսնանալ մեր հայրենակից տղամարդու հետ։

Ավելի ու ավելի են շատանում «փախուստները» հայրենիքից հենց ամուսնության օգնությամբ։ Եվ չես հասկանում՝ աղջիկնե՞րն են դարձել չափազանց քմահաճ, թե՞ տղամարդն է այսօր շատ պասիվ։ Բայց իրականում միշտ չէ, որ այս լուրջ քայլը գիտակցաբար է արվում, և, ցավոք, ոչ բոլոր աղջիկներն են հասկանում, որ արտասահմանում էլ ամուսնական կյանքը դժվար է և նույնքան պատասխանատվություն է պահանջում, որքան հայրենիքում։ Անշուշտ, եթե դա ամուսնություն է հանուն սիրո, իհարկե, թողնում ես ամեն բան և սլանում սիրելիիդ հետևից նույնիսկ աշխարհի ծայրը։ Սակայն գոյություն ունի «նոր սերնդի» աղջրիկների մի տեսակ, որոնք հստակ նպատակ են դնում ամուսնանալ արտասահմանցու հետ և լքել հայրենիքը։

Արտասահմանում կյանքն ավելի ճոխ, գեղեցիկ և, ամենակարևորը, ավելի անհոգ է թվում։ Բացի այդ, միշտ թվում է, որ արտասահմանցի փեսացուն պետք է որ պարտադիր հարուստ լինի։ Իսկ ո՞վ չի ուզում հարստության մեջ ապրել։

Բոլորն իրենց պատկերացումներն ու մեթոդներն ունեն hայրենիքից փախչելու, սակայն ամենահավաստի և հեշտ ձևը ամուսնությունն է։ Եվ կարևոր չէ, թէ ում հետ ես կյանքդ կապում, մենակ թե կուշտ լինես և հագնված, երեխաներդ էլ հեղինակավոր բուհերում սովորեն․․․

Պատճառները շատ են՝ ոմանք ուղղակի ուզում են փախչել երկրից, որը վաղուց անհույս են համարում, ոմանք խորապես համոզված են, որ արտասահմանը թանկարժեք խանութներն են և ակումբները, լողավազաններն ու զբոսանավերը, իսկ շատերն էլ կուրորեն հավատում են, որ օտարերկյա փեսացուն իսկապես ավելի լավն է, գեղեցիկ ու դաստիարակված։

Բայց եթե ավելի ուշադիր լինենք և խորը վերլուծենք պատճառաբանություններն ու բերված փաստարկները, իհարկե, հարցը ոչ միայն բարեկեցությունն է։ Ժամանակակից երիտասարդները գերադասում են ապրել ազատության մեջ։ Հայաստանում «ազատությունը» առաձգական հասկացություն է, և ամեն մեկն իր կերպ է դա ընկալում։  Տեղացի տղաների համար,  չգիտես ինչու, շատ աղջիկներ «սուրբ և անհասանելի են» ձևանում, իսկ հենց հորիզոնում արտասահմանցի է նշմարվում՝ հայկական բոլոր ավանդույթներով խիստ դաստիարակված մեր աղջիկները պատրաստ են ամեն բանի՝ ակնկալելով ամուսնության առաջարկը և  հայրենիքից շուտափույթ մեկնումը։

Շատ կարևոր խնդիր է տղամարդկանց մեծ մասի ինֆանտիլիզմը՝ մանկայնութունը, որոնք նույնիսկ մեկ քայլ չեն կարող, կամ միգուցե չեն ուզում անել առանց ծնողի խորհրդի կամ օգնության։ Արդյունքում՝ ինքնուրույն և անկախ կարծիք, կամ որոշում ձևավորելու անկարողություն, ինքնուրույն ապագայի հստակ նախագից կազմելու ցանկության բացակայություն։

Այս պատկերի մակերեսին հստակ երևում են նաև տնտեսագիտական դժվարությունները, որոնց հետևանքով Հայաստանում, ավաղ, ոչ բոլորն են ի վիճակի վարձել, առավելևս գնել սեփական բնակարան։ Իսկ ոչ մի ժամանակակից կին, որն ամուսնանալ է պատրաստվում, չի ցանկանա ապրել ապագա ամուսնու ծնողների կամ նրա ազգականների հետ մի տանիքի տակ։ Չնայած, այդ երևույթը տղամարդկանց սրտով էլ չէ, սակայն հին ավանդույթներն ու կովկասյան ընտանեկան «հեղինակային կանոնակարգը» մխրճվել են մեր նախնիների և մեր ծնողների ենթագիտակցության մեջ, որոնք, միայն «լավագույն դրդապատճառներից» ելնելով, պահում են իրենց կողքին կյանքի համար պատրաստ և արդեն բավականին հասունացած իրենց զավակներին։

Այնուամենայնիվ, կինն ուզում է տղամարդուց թույլ լինել և ինչ-որ տեղ նույնիսկ կախված լինել նրանից՝ բնությունն է այդպես ցանկացել։ Եվ ոչ էմանսիպացիայի դարը, ոչ էլ հացի  գումար վաստակելու հարկադիր միջոցները, դուրս չեն մղի կնոջից սիրված, քնքուշ և թույլ լինելու ցանկությունը։

Ստացվել է այնպես, որ մեր երկիրը դժվար ժամանակներ է ապրում (ոչ մի կերպ դուրս չենք գալիս այդ դժվարություններից), և կինը երբեմն ստիպված է վերցնել իր վրա պարտականությունների մեծ մասը։ Տեսնելով մայրերի ջանքերը՝ ընտանիքը ոտքի կանգնեցնելու և տղամարդուն մի փոքր օգուտ տալու հարցում, մեր աղջիկների զգալի մասը նպատակ են դնում անպայման գնալ այստեղից․ սա էլ է պատճառ դառնում, սակայն արդեն գիտակցված։ Այս աղջիկները նպատակ չեն դնում արտասահմանում ամուսնանալու, այլ ուղղակի փորձեր են կատարում գումար վաստակել և օգնել իրենց ընտանիքներին։

Այնուամենայնիվ, ինչ նպատակ էլ որ հետապնդում եք, պետք է հասկանալ և գնահատել իրավիճակը, չէ որ հայտնի են շատ դեպքեր, երբ երջանկությունից արբած աղջիկները ամուսնանում էին արտասահմանցիների հետ, լքում էին հայրենիքը՝ նույնիսկ չհետաքրքրվելով, թե որտեղ է նա աշխատում, արդյո՞ք կացարան ունի, կամ ամուսնալուծված է և երեխաներ ունի, միգուցե դատված է եղել, կամ թմրանյութեր է օգտագործում․․․

«Արտասահմանն» իր օրենքներն ունի, ավանդույթները, կանոններն ու լեզուն։ Եվ, չնայած վառ և գեղեցիկ փաթեթավորման, այն Հայաստանից ավելի քաղցր չէ թեկուզ հենց այն պատճառով, որ այնտեղ դու տանը չես․․․

 

Եվա Նավասարդյան

»


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել