Մամուլում մեծ քննարկումների առիթ հանդիսացավ այն փաստը, որ հայտնի դերասան Չառլի Շինը համարվում է ՄԻԱՎ-ի վարակակիր: Այս խոսակցությունների հետ կապված` որոշեցինք վերհիշել այլ աստղերի, որոնք երբեւէ բախվել են առողջական խնդիրների հետ:
Պամելա Անդերսոն-հեպատիտ C
48-ամյա գեղեցկյուհին միայն վերջերս կարողացավ ամբողջովին ապաքինվել այդ հիվանդությունից, որով 16 տարի առաջ նրան վարակել էր նախկին ամուսինը` ռոք երաժիշտ Թոմի Լին, երբ նրանք միեւնույն ասեղով կատարեցին դաջվածք:
«16 տարի առաջ այս ախտորոշումն ինձ համար հնչեց` որպես մահվան դատավճիռ: Ես սկսեցի լուրջ աշխատել ինքնագնահատականիս վրա: Արտաքինից ես շատ ինքնավստահ տեսք ունեի, սակայն ներսումս ամբողջովին ամպամած էր»,-2015 թ-ին People ամսագրին տված հարցազրույցում նշել է դերասանուհին:
Հյու Ջեքման-մաշկի քաղցկեղ
Միայն կնոջ շնորհիվ Ջեքմանը որոշեց այցելել բժիշկի եւ ժամանակին կարողացավ բուժվել դեմքի մաշկային հիվանդությունից: 2013 թ-ին դերասանի քթի վրայից հեռացրեցին չորս ուռուցք, սակայն դրանց կրկնվելու հավանականությունը մեծ է, հետեւաբար, դերասանը պատրաստ պետք է շարունակի պայքարել քաղցկեղի դեմ:
Այժմ Հյուն բոլորին խորհուրդ է տալիս հիմարություններ չանել, շատ ժամանակ չանցկացնել արեւի տակ եւ պարբերաբար ստուգվել բժիշկի մոտ:
Շերոն Սթոուն-գլխուղեղային արնահոսություն
Շերոնը երջանիկ մարդ է, ում հաջողվել է բուժվել այսպիսի լուրջ հիվանդությունից: 2001 թ-ին դերասանուհին 9 օր անցկացրել է` ստանալով ինտենսիվ թերապիա: Բժիշկներին հաջողվեց կանգնեցնել արնահոսությունը, սակայն երկու տարի շարունակ Շերոնը փորձում էր վերականգնվել: Նա զրոյից սկսեց սովորել քայլել, խոսել, կարդալ եւ գրել:
«Ծերությունն ինձ չի վախեցնում: Ընդհակառակը, ես ցանկանում եմ ապրել մինչեւ խորը ծերություն: Պետք է վախենալ ծերության չհասնելուց»,-ասում է 57-ամյա գեղեցկուհին:
Մայքլ Ջեյ Ֆոքս-Պարկինսոնի հիվանդություն
Դերասանի հիվանդությունն ախտորոշվեց 1991 թ-ին` «Ետ դեպի ապագա» ֆիլմի նկարահանումներից հետո: Այդ ժամանակ Մայքլը դեռ 30 տարեկան էր եւ գտնվում էր իր կարիերայի բարձրունքում, այդ պատառով էլ նա փորձեց թաքցնել իր հիվանդությունը: Հիվանդության մասին դերասանը բարձրաձայնեց 1998 թ-ին, երբ տարավ գլխուղեղի վիրահատություն: Այդ ժամանակվանից սկսած Մայքլը սկսեց նկարահանվել միայն էպիզոդներում:
«Պատկերացրեք փողոցն եք ուզում անցնել եւ հանկարծ ձեր առաջ հայտնվում է ավտոբուս: Դուք ցանկանում եք շրջանցել այն, բայց չեք կարողանում: Հենց այդպիսին է այս հիվանդությունը: Այնուամենայնիվ, ես իմ հիվանդությանը փորձում եմ այլ տեսանկյունից նայել, քանի որ այն ինձ դարձրեց ավելի համարձակ եւ ուժեց»:
Մայքլ Դուգլաս-լեզվի քաղցկեղ
«Ինձ մոտ ախտորոշվեց հիվանդության չորրորդ կարգը: Հինգերորդ գոյություն չունի…Ես ինը ամիս բողքում էի իմ առողջությունից, սակայն ինձ մոտ որեւէ կոնկրետ բան չէին կարողանում ախտորոշել եւ ահա, միանգամից, քաղցկեղի չորրորդ կարգ ախտորոշվեց: Դա ինձ համար իսկական ցնցում էր»,-ասում է 71-ամյա դերասանը, որը հրաշքով է կարողացել փրկվել հիվանդությունից:
Մայքլի հիվանդությունը հայտնաբերվել է 2010 թ-ին եւ նա անցել է 6-ամսյա բուժման կուրս: Բժիշկի խորհուրդով Մայքլը թաքցնում էր իր հվանդությունը` նշելով, թե ունի կոկորդի քաղցկեղ, քանի որ վիրահատության դեպքում դերասանը կարող էր զրկվել ծնոտի մի մասից, ինչով չէր ցանկանում վախեցել իր երկրպագուներին:
Քայլի Մինոգ-կրծքագեցձի քաղցկեղ
Տասը տարի առաջ երգչուհուն հաջողվեց բուժվել այս հիվանդությունից; Հիվանդությունը Քայլիի մոտ ախտորոշվեց, երբ նա 36 տարեկան էր, ընդ որում, սկզբում երգչուհուն սխալ ախտորոշում էին տվել: Բուժմանը հետեւել է քիմիաթերապիան, ինչը Մինոգը համեմատում է ատոմային ռումբի հետ: Երգչուհին մինչ օրս չի կարողանում առանց արցունքների հիշել իր ապրումները:
«Վերջնական ապաքինման հասնելու համար շատ տարիներ եմ ծախսել: Երբ մազերս նորից սկսեցին երկարել, դա ինձ համար իսկական հրաշք էր»:
Աղբյուրը` www.anews.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է