Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետայի վարդագույն-կանաչ հողաթափերը աճուրդում վաճառվել է 62 հազար 460 եվրոյով, թեեւ աճուրդավարները ենթադրում էին, որ 36 համարի այս կոշիկի դիմաց 8-10 հազար եվրո ստանալ, հաղորդում է AFP-ն: Թեեւ կոշիկի դիմաց ստացված գումարի չափի մասին հակասական տեղեկութուններ են հասնում, օրինակ՝ BBC-ն նշում է 50 հազար եվրոյի մասին:
Հոկտեմբերի 17-ին Փարիզում տեղի է ունեցել Մարիա Անտուանետայի անձնական իրերի աճուրդը՝ նվիրված էր տապալված թագուհու մահապատժի 219-րդ տարելիցին: Ընդհանուր առմամբ վաճառվել է 80 իր, որոնք պատկանել են ֆրանսիական թագավորական ընտանիքին:
Հայտնի է դարձել, որ Մարիա Անտուանետայի հողաթափերի նոր տերը աճուրդին մասնակցել է հեռախոսով իր ներկայացուցչի միջոցով: Գնորդի ինքնությունը գաղտնի է պահվում:
Մարիա Անտուանետայի բանտային հագուստը փորձագետների կողմից գնահատվել է 2-2,5 հազար եվրո, սակայն հագուստի դիմաց նրանք ստացել են 7 հազար եվրո:
1770-ին Մարիա Անտուանետան ամուսնացել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդի հետ: Նա եղել է իր ժամանակի նորաձեւություն թելադրողը եւ նշանավորվել է իր շքեղ պահանդեսներով: Մարիա Անտուանետայի վառ կյանքը ավարտվել է 38 տարեկանում. թագուհին գլխատվել է 1793-ին Ֆրանսիական Մեծ հեղափոխության դեպքերի ժամանակ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024» երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում