Երբեք չեմ մտածել, որ կհայտնվեմ ամուսնալուծության շեմին փողի պաճառով: Ավելի ճիշտ՝ աշխատավարձի: Այնպես է ստացվել, որ ես ամուսնուցս շատ եմ վաստակում: Եվ այս հանգամանքը մշտական վեճերի ու սկանդալների պատճառ է դարձել: Անկեղծ ասած՝ ամուսինս երբեք չի ցանկացել, որ ես աշխատեմ: Նա ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ նահապետական հայացքների տեր է եւ համարում է, որ կինը պետք է նստի տանը, զբաղվի երեխաներով ու տնային տնտեսությամբ: Բայց երբ նրա ուսերին երկու երեխաներ են, որոնց պետք է հագցնել, կերակրել, համապատասխան կրթություն տալ, իսկ ամուսինն էլ միլիոնատեր չէ, ստիպված ես լինում որոշակի քայլեր ձեռնարկել:
Երբ երեխաներս դպրոց գնացին, ընկերուհիս աշխատանք առաջարկեց: Սկզբում աշխատավարձը բարձր չէր, բայց հաշվի առնելով մեր ֆինանսական դրությունը՝ ես համաձայնեցի՝ այն վերապահումով, որ երբ մեր ընտանիքում ամեն ինչ կարգավորվի, ես դուրս կգամ աշխատանքից: Ցավոք, ամուսնուս բիզնեսն այդպես էլ բավարար եկամուտ չէր ապահովում եւ երբեմն նույնիսկ խժռում էր մեր՝ առանց այդ էլ համեստ ընտանեկան բյուջեն: Ի վերջո, նա որոշեց փակել բիզնեսն ու ծանոթների միջոցով աշխատանքի տեղավորվեց պետական հիմնարկում: Իսկ ես այդ ժամանակ թափուր աշխատատեղ տեսա մի միջազգային կազմակերպությունում: Ի զարմանս ինձ՝ ես անցա հարցազրույցը, ու ինձ աշխատանքի ընդունեցին: Բնականաբար նման կազմակերպություններում աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան պետական հաստատություններում: Բայց ես չէի կարծում, որ հենց դա է մեզ համար խնդիր դառնալու: Երբ ես ամուսնուս հայտնեցի ուրախալի նորությունը, նա մռայլվեց, քթի տակ ինչ -որ բան փնթփնթաց: Մի տարի հետո իմ պաշտոնը բարձրացրեցին, բայց քանի որ ես արդեն խրատվել էի իմ դառը փորձից, ամուսնուս այդ մասին չպատմեցի՝ ասելով, որ պարզապես աշխատավարձս են բարձրացրել:
Մինչդեռ ամուսինս անընդհատ փնտրում էր ու շարունակում է փնտրել ինձ ստորացնելու առիթ: Ամեն մի մանրուքից դժգոհում է՝ ընդհուպ մինչեւ այն, որ ես ճաշ չեմ պատրաստել (չնայած նման բան շատ հազվադեպ է լինում), անտեսել եմ երեխաներիս, տունը եւ այլն: Իսկ եթե ես երկար եմ մնում աշխատավայրում, ինչը երբեմն պատահում է, ապա տանը ինձ պարտադիր սպասում են սկանդալներ ու հանդիմանություններ: Մի անգամ ես չդիմացա ու վիրավորված ասացի նրան, որ եթե նա կայացած տղամարդ լիներ, ես ստիպված չէի լինի մեղվի պես աշխատել: Դրանից հետո նա երկու օր տուն չէր գալիս: Ես դժվարությամբ կարողացա ներողություն խնդրել, այն էլ միայն հանուն երեխաների ու ընտանիքի: Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է անընդհատ ներողություն խնդրեմ այն բանի համար, որ բախտս բերել է ու կարողացել եմ ինչ-որ բանի հասնել: Առավել եւս որ այն ամենն, ինչ ես անում եմ՝ հանուն մեր ընտանիքի է, հանուն երեխաների եւ այդ թվում՝ հանուն հենց նրա: Համաձայնեք, որ 4 հոգանոց ընտանիքը դժվար է ապրել 150 հազար դրամով (այսքան է նրա աշխատավարձը): Ու դեռ ծնողներին էլ օգնել: Բայց ինձ օգնելու ու աջակցելու փոխարեն, նա անընդհատ վեճի առիթ է փնտրում, իմ հասցեին տհաճ բաներ ասում ու ձգտում ստորացնել երեխաների ու ընկերների ներկայությամբ:
Պարզապես անտանելի է: Ինչքան փորձեցի բացատրել նրան՝ չստացվեց: Վերջերս ես սարսափած ինքս ինձ բռնացրեցի ամուսնալուծության մասին մտքերի վրա: Մի՞թե սա՛ պետք է լինի նրա բեռը թեթեւացնելու, մեր կյանքը գոնե մի քիչ լավացնելու համար իմ բոլոր ջանքերի պարգեւատրումը: Ես կարող եմ հեռանալ աշխատանքից ու նստել տանը, բայց դա ի՞նչ կտա: Վերջին 2-3 տարում մենք այնքան շատ բաներ ենք ասել իրար, այնքան շատ վիրավորանք է կուտակվել, որ ես վստահ չեմ, որ աշխատանքից դուրս գալով՝ կկարողանամ լուծել մեր բոլոր խնդիրները: Ես պարզապես չգիտեմ՝ ինչ անել...
Մարինա Բ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ