«Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական պատվիրակության հետ մայիսի 1-ին մեկնելու է Ստոկհոլմ՝ մասնակցելու Եվրոպայի ամենահեղինակավոր մրցույթին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գոհար Գասպարյանը։
«Ճիշտ է, սրտնեղած ենք գնում՝ սահմանին տեղի ունեցող իրավիճակի հետ կապված, բայց նաեւ շատ մարտական ենք տրամադրված։ Կարծում ենք, որ սա եւս մեկ առիթ է, որպեսզի մեր ազգին հպարտություն եւ ուրախություն պարգեւենք։ Առիթ է, որպեսզի աշխարհասփյուռ հայությունը համախմբվի մեկ գաղափարի շուրջ եւ ամենակարեւորը՝ 43-ից ավելի երկրներում, 200 մլն հանդիսատեսի համար հնչի Հայաստանի անունը։ Մեծ հույսեր ունենք, որ այն կհնչի մի քանի անգամ եւ բարձր հորիզոնականներում»,- ասել է Գոհարը։
Իվետան, կիսվելով իր տպավորություններով, նշեց․ «Երբեւիցե չէի մտածի, որ այսքան հավասարակշռված կլինեի վերջին օրերին։ Բացարձակ լարված չեմ, եւ դա ամբողջ անձնակազմի եւ պրոֆեսիոնալ աշխատանքի, միասնական լինելու, բնականաբար, ժողովրդի վերաբերմունքի արդյունք է, որի համար շատ շնորհակալ եմ։ Բոլոր մարդկանց բարեմաղթանքները հագուստի պես կրելու եմ եւ բարձրանալու բեմ»։
Բեմադրության հետ կապված փակագծերը չբացելով՝ պատվիրակության ղեկավարը տպավորիչ ելույթ խոստացավ։
«Գրաֆիկական եւ հատուկ էֆեկտներով հագեցած շոու է սպասվում։ Այնքան հետաքրքիր ձեւով է այն ուղիղ եթերում ներկայացվելու, որ մի պահ ձեզ կթվա, որ սա տեսահոլովակ է»,- նշեց Գոհարը։
Գոհարի խոսքով՝ Իվետան այն մարդկանցից մեկն է, որ գիտի մրցույթին մասնակցել։ Նա իր կարիերան սկսել է մրցույթներից։ Եվ այս առումով նրանք հանգիստ են։
Նշենք, որ ապրիլի սկզբին Իվետան չեղարկել էր Ամստերդամում համերգը՝ ելնելով Արցախում տիրող իրավիճակից. «Մենք չեղյալ ենք հայտարարել Ամստերդամի ելույթը եւ Մոսկվայում բոլոր երեկույթները։ Եվ դա մեր բողոքն էր, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը գրավենք Արցախում տիրող իրավիճակի վրա։ Եվ հենց դրա համար ես իմ երգի սկզբի խոսքերը փոխեցի աղոթքով՝ նվիրելով սահմանապահ հայ զինովորներին»։
Իսկ Գոհար հավելեց՝ որքան էլ, որ Եվրատեսիլի մրցույթը պահանջում է չքաղաքականացնել մրցույթը, միեւնույն է կան երգեր, որոնք ունեն ինչ-որ ենթատեքստեր, եւ նրանք պատրաստվում են իրենց հետ տանել Արցախի դրոշը (ըստ Եվրոպական հեռարձակողների միության այսօր տարածած հայտարարության՝ Արցախի դրոշը արգելվածների ցանկում է)։
«Իհարկե, «Եվրատեսիլ»-ն ունի իր ուրույն կանոները եւ դրա համար է, որ 60 տարի շարունակ այն գոյատեւում է։ Եթե դու մասնակցում ես մրցույթին պարտավոր ես հարգել այդ օրենքները եւ խաղալ այդ կանոններով։ Կան մի շարք արգելված դրոշներ, եւ պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե այդ բոլոր դրոշները հայտնվեն դահլիճում կամ բողոքի ակցիայի փորձեր լինեն։ Նրանց կարծքով, եթե այդ դրոշները հայտնվեն դահլիճում կարող են առաջացնել ագրեսիա, հրահրեն կոնֆլիկտ, իսկ դա նրանց պետք չէ»,- ասաց Գոհարը։
Նշենք, որ շուտով կթողարկվի Love Wave երգի cover եւ remix տարբերակները։
«Այն ավելի ազատ ոճի մեջ է։ Համագործակցել ենք «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի հետ։ Բավականին ուրիշ մոտեցում է՝ էթնիկ ջազային՝ համեմված ժողովրդական գործիքներով»,- նշեց Իվետան։
Հիշեցնենք, որ Եվրատեսիլ երգի մրցույթն այս տարի կմեկնարկի մայիսի 10-ին։ Մեր պատվիրակը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում, յոթերորդ համարի ներքո։
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով