Բարդույթները թունավորում են կյանքը, քեզ դժբախտ են դարձնում, ստիպում են անընդհատ քո եւ շրջապատի նկատմամբ բացասական հույզեր զգալ:
Արդյունքը ցածր ինքնագնահատականն է, խնդիրներն անձնական կյանքում եւ աշխատանքում, հիստերիկան, արցունքները, դեպրեսիան:
Սեփական արտաքինի բացասական գնահատականը բնորոշ է մեծ մասամբ կանանց: Ոտքերը, քաշը, քիթը, խալը, հասակը, պեպենները. ինչ թերություն ասես, իրենց մեջ գտնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Շատերն իրենց դեմ իսկական պատերազմ են մղում` ջանալով հասնել իդեալին: Իսկ ոմանք սուզվում են դեպրեսիայի խորխորատները, սկսում են բառացիորեն ատել սեփական արտաքինը:
Գործն աբսուրդի է հասնում. համակրելի աղջիկն իր նկատմամբ տղամարդու հետաքրքրությունն ընկալում է որպես ծաղր, որովհետեւ չի հավատում իր գրավչությանը: Պարզ է, որ աստիճանաբար այն, ինչից վախենում է դժբախտ աղջիկը, սկսում է իրականանալ: Ով կուզենա շփվել նեւրոտիկ օրիորդի հետ, որը դեմքի միշտ թթված եւ չար արտահայտություն ունի:
Ինչպես ազատվել արտաքինի վերաբերյալ բարդույթներից շատ լավ գիտեն ոչ միայն դիպլոմավոր հոգեբանները: Հասուն կանայք, որոնք վաղուց անցել են պատանեկան անվստահության շեմը կամ իմաստուն ընկերուհիները, կամ ծնողները կարող են ոչ պակաս արժանի խորհուրդներ տալ: Ահա թե ինչ է պետք անել:
• Ազատվել քո` սիրելիիդ նկատմամբ բացասական գնահատականից: Բոլոր «ոչ գեղեցիկ», «ոչ խելացի», «դժբախտ», «անարժան» գնահատականները փոխարինել ճիշտ հակառակով: Նույնն անել նաեւ բացասական բնորոշումների հետ` «գեր», «տգեղ» եւ այլն: Սովորել ինքն իր մասին միայն դրականը մտածել. Դա հեշտ չէ, բայց արժե:
• Սովորել ընդունել իրեն եւ իր մարմինը: Իրականում ցանկացած կին արտաքինի գրավիչ գիծ կունենա, որի մասին շրջապատում բոլորը գիտեն: Մեկի ականջներն են գեղեցիկ, մյուսը հմայիչ ժպիտ ունի: Եվ ընդհանրապես, ֆրանսուհիները ճշգրիտ գիտեն. աշխարհում տգեղ կանայք ուղղակի չկան, բայց կան չխնամվածներ:
• Ինքն իրեն կողքից տեսնելու համար կարելի է ծանոթին խնդրել ձեզ հաճոյախոսություն անել: Շատ հաճելի եւ անսպասելի բաներ կլսեք:
• Դիմեք ոճաբանին` խնդրելով ձեզ համար հիմնական զգեստապահարան ընտրել: Շատ հաճախ մենք այնքան ենք սովորում ջինսերին կամ լայն սվիտրին, որ լիովին մոռանում ենք զգեստների, կիսաշրջազգեստների, թիկնոցների, կարդիգանների, բոդիների եւ այլնի մասին: Ոչինչ այնքան չի բարձրացնում ինքնագնահատականը, որքան հայելում անճանաչելիորեն փոխված արտացոլանքը: Ո՞վ է այս սքանչելի անծանոթուհին. պարզ հարցից ցանկացած բարդույթ նահանջում է եւ ընդմիշտ անհետանում:
• Սթափ գնահատեք շրջապատի վերաբերմունքը ձեր հանդեպ: Իրականում բոլորը միայն իրենցով են զբաղված (ինչպես եւ դուք), որովհետեւ ոչ ձեր փորը, ոչ ձեր ձեռքերը կամ ատամները ոչ մեկին չեն հետաքրքրում: Իսկ շփումը, դրական էներգիայից հաճույքը, պրոֆեսիոնալիզմը ձեզ ուղղակի անփոխարինելի մարդ են դարձնում:
Դժվար է ընդունել, որ արտաքինի վերաբերյալ մեր բոլոր ապրումներն ուղղակի հորինվածք են: Դրա պատճառն անինքնավստահությունն է, այլ մարդկանց կողմից դատապարտվելու վախը: Ձեր ի՞նչ գործն է: Ինչո՞ւ զուգահեռ դասարանից գեր եւ ոչ այնքան (խոսքը մեր մեջ) խելացի Զինայի մտքով չի անցնում ազատվել արտաքինի վերաբերյալ բարդույթներից, վաղուց ամուսնացել է նիհար Վոլոդյայի հետ, որը նրան շատ է սիրում եւ շատ երջանիկ է: Հենց այդպես: Ինչո՞ւ նա թքած ունի շրջապատի կարծիքի վրա:
Աղբյուրը` Zhenskoie mnenie.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին