Մայիսի 10-ի երեկոյան կայացավ Եվրատեսիլ 2016-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, երբ պայքարի մեջ մտան մրցույթին մասնակցող 42 երկրների ներկայացուցիչներից 18-ը։ Հիասքանչ շոուի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը, որն այն 10 երջանիկներից էր, ովքեր եզրափակիչի ուղեգիր ստացան։
Իվետայի փայլուն կատարումը տպավորեց մրցույթի բոլոր երկրպագուներին, եւ սա են վկայում նրա ելույթի հոլովակի դիտումների թիվը Եվրատեսիլի YouTube-յան պաշտոնական էջում (Իվետան երեկ բեմ բարձրացած մասնակիցներից զիջում է միայն Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւին)։
Մեր գեղեցկուհու «LoveWave»-ն ու հենց ինքը՝ երգչուհին, բարձր գնահատանքի են արժանացել իսպանական RTVE հեռուսատեսության կողմից։ RTVE-ն ամփոփիչ հոդված է գրել եւ անդրադարձել երեկ ելույթ ունեցած արտիստներին։Նյութում մեր պատվիրակի մասին մասնավորապես ասված է.
«Իվետա՝ կիսաեզրափակիչի դիվա եւ թագուհի
Ինչպես կարելի էր ակնկալել, ֆավորիտ համարվող Ռուսաստանը շեշտը դրել էր բեմականացման վրա, բայց ի դժբախտություն Սերգեյ Լազարեւի՝ երեկոյի գլխավոր սենսացիան Իվետա Մուկուչյանն էր, որին շատերն արդեն սկսել են կոչել «հավանական հաղթող»։ Բեյոնսեից ոգեշնչված արտաքին տեսքով եւ իր էմոցիոնալ կերպարով Իվետան ցույց տվեց, որ ինքն է այս կիսաեզրափակիչի լավագույն ձայնը»,- այսպես է արտահայտվել RTVE-ն դիվա Իվայի մասին։
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի