«Եվրատեսիլ 2016»-ի շուրջ օր օրի շարունակում են ծավալվել նոր խոսակցություններ ։ Եթե մինչ այսօր խոսվում էր Ուկրաինայի քաղաքական հաղթանակի մասին, ապա այսօր նոր աղմուկ է բարձրացել՝ կապված շվեդական ժյուրիի քվեարկության հետ։
Շվեդական www.aftonbladet.se կայքը գրում է, որ ժյուրին կողմնապահություն է արել Ադրբեջանի եւ Մալթայի ներկայացուցիչներին գնահատելիս։ Կայքում գրված է․
«Ադրբեջան եւ Մալթա՝ երկրներ, որոնք ոչ այնքան կարողացան գրավել շվեդ հեռուստադիտողին, սակայն ստացան համապատասխանաբար 10 եւ 7 միավորներ շվեդ ժյուրիի կողմից։ Երկու երկրներին էլ միավորում է այն, որ նրանք աշխատել են Շվեդիայում հայտնի կոմպոզիտորների հետ, իսկ շվեդկան ժյուրիի կազմում ընդգրկված անդամներից երեքը ընկերական հարաբերությունների մեջ են նրանց հետ։ Խոսքը Լիզա Այաքսի, Անտոն Էվալդի եւ երգահան Wrethov-ի մասին է։
Լիզա Այաքսը Ադրբեջանի երգը համարել է լավագույնը։ Հարկ է նշել, որ նա պայմանագիր ունի Capitol Records-ի հետ, իսկ Ադրբեջանի մասնակցի երգը հեղինակել են Հենրիկ Ուիսթրոմը, Ամիր Ալին եւ Ջեքի Էրիքսոնը, որոնք եւս կապեր ունեն նույն ձայնագրման ստուդիայի հետ։ Բացի այդ՝ ադրբեջանցի երգչուհու խորեոգրաֆը Զեյն Օդելսթոլն է, որը եվրատեսիլյան բեմում ելույթ է ունեցել նաեւ Լիզա Այաքսի հետ: Ժյուրիի մյուս անդամ Wrethov-ը Ադրբեջանի հետ աշխատում է սկսած 2009 թ-ից, երբ հեղինակել է Այսելի եւ Առաշի երգը։ Ահա, թե ինչպես Ադրբեջանը շվեդական ժյուրիի քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Այս կարծիքը, սակայն, չեն կիսում շվեդները, որոնց քվեարկության արդյունքում ադրբեջանցի երգչուհին հայտնվել է նախավերջին՝ 24-րդ հորիզոնականում»։
Կայքը նաեւ գրում է, որ հասկանալի է այն փաստը, երբ հայ եւ ադրբեջանցի ժյուրիի անդամները միմյանց դասում են վերջին հորիզոնականներում, սակայն շվեդական ժյուրիի կողմից թույլ տրված նման խախտումն անընդունելի է։
«Շվեդիայի առաջին ալիքը հաստատ մի շարք հարցեր ունի հղելու իր ժյուրիի անդամներին»,-գրում է կայքը։
Աղբյուրը՝ www.aftonbladet.se
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը