Ինչպես կյանքը չկապել այնպիսի տղամարդու հետ, որի հետ ընտանեկան կյանքն իսկական կտտանք կլինի: Ուղղակի պետք է իմանալ, թե նա ինչ «տեսք ունի»:
Տնային բռնակալ
Եթե դուք որեւէ մեկին բողոքեք ձեր ամուսնուց, ի պատասխան ձեզ ուղղակի խելագարի տեղ կդնեն: Տնական բռնակալը հավատարիմ, տնտեսվար եւ սիրող ամուսին է: Հասարակության մեջ նա հոգատարություն եւ հնազանդություն է դրսեւորում: Ռոմանտիկ հարաբերությունների շրջանում նա պատրաստ է կատարել սիրելիի ցանկացած քմահաճույքը: Բայց չարժե գայթակղվել: Տղամարդը չի կարող հեշտորեն կառավարելի կամ «պլաստիլինե» լինել: Նա ընդամենը ձգտում է երեւալ այդպիսին:
Ժամանակի ընթացքում տնական բռնակալն ինքն իրեն բացահայտում է` հանդիմանելով: Նրա դիտողությունները լուրջ հիմք չունեն, ավելի շուտ «մատից ծծած են»: Տնական բռնակալի հետ համաձայնելն ավելի հեշտ է, քան վիճելը: Նրա հետ «պայքարի» մեջ մտնելով` դուք նրան հսկայական հաճույք եք պատճառում:
Հարբեցողը
Հարբեցողի հետ ապրելը ամերիկյան բլուրներ են: Դեռ երեկ նա սքանչելի հայր եւ ամուսին էր, իսկ այսօր արդեն չորեքթաթ է սողում տուն: Բայց դա միանգամից չի լինի: Մի սպասեք, որ հարբեցողը ցույց տա խմելու իր հակումը հենց առաջին ժամադրությունից: Հիվանդության վաղ փուլերում նա կամային, աշխույժ տղամարդ է: Հարբեցողը կարողանում է հոգ տանել եւ նվաճել: Նրան սիրահարվելը հեշտ է: Նա կարող է հմայիչ լինել, խելացի, սրամիտ: Իմիջիայլոց, հաճախ խմելու սիրահարները հումորի մեծ զգացում ունեն:
Կնամոլը
Այս տղամարդը հավերժական որոնման մեջ է: Նրա հայացքը երբեք կանգ չի առնում, բայց կինը դա չի նկատի (կամ չի ուզենա): Չէ որ կնամոլը, ինչպես եւ հարբեցողը, կարողանում է հոգ տանել, նվաճել: Նա լիովին կարող է ամուսնացած լինել եւ չթաքցնել իր կարգավիճակը, չնայած նրանով հմայված կնոջը դա հավանաբար չի շփոթեցնի:
Նա տարված է նրա շարժուձեւով, ուշադրությամբ, հաճոյախոսություններով, որ նա շռայլում է յուրօրինակ եղանակով: Եթե կնամոլը հարբեցող չէ, որպես կանոն քիչ ընկեր է ունենում: Չէ որ նա սիրում է կանանց ուշադրությանն արժանանալ: Կնամոլին ճանաչելը շատ հեշտ է, կարեւորը` ցանկանալ դա: Բայց այն համոզմունքը, թե բոլոր տղամարդիկ կնամոլներ են, սխալ է:
Մայրիկի բալիկ
Այս տղան ֆիզիկապես ծնվել է, իսկ հոգեբանորեն` ոչ: Շատ հաճախ դրան խանգարում է հենց մայրը: Նա համառորեն չի ուզում ընդունել, որ որդին իր սեփականությունը չէ, այլ ազատ անհատականություն: Նման մայրական սիրուց դժբախտանում են ոչ միայն մայրիկի բալիկի կանայք, այլեւ հենց ինքը: Իհարկե, սրանից սիրո հոտ չի գալիս: Կարեւորը, որ զուգընկերուհին լավը լինի, մայրիկի նման:
Խելագար, չմտածված արարքներ ծայրաստիճան հազվադեպ է թույլ տալիս (երբեք): Նրա բնավորության մեջ կարող է մանկամտություն, եսասիրություն դրսեւորվել: Սպասել, որ մայրիկի բալիկը օրեր շարունակ կխոսի մոր մասին, ծիծաղելի է: Նա ուղղակի մայրիկի ֆրազներով է խոսում: Նրան տարբերող հատկանիշներն են աննախաձեռնողությունը, որոշումներ կայացնելու անկարողությունը, կյանքին եւ դժվարություններին չհարմարվածությունը:
Ալֆոնս
Սկզբում Ալֆոնսն ինքը կվճարի, հետո կշոշափի տարածքը: Օրինակ, նա պատահաբար կարող է վերհիշել, որ չի հասցրել փող փոխանակել կամ հանել քարտից, երբ ռեստորանում մատուցողը ձեզ արդեն բերի հաշիվը: Նրա փաստարկները հեշտ է կանխատեսել. մոռացել է դրամապանակը, մոտը միայն տարադրամ կա, պլաստիկ քարտն արգելափակել են եւ այլն: Նա այնքան խորամանկորեն է գործում, որ կնոջը ոչ մի ընտրություն չի մնում, բացի` ինքը վճարելուց: Միաժամանակ նա հետեւում է, թե դուք ինչպես եք բաժանվում փողից:
Իմիջիայլոց, ժամադրություններին նա երբեմն վճարում է, բայց դրանք անհամեմատ ավելի փոքր գումարներ են, քան այն, ինչ դուք եք վճարում: Հարաբերությունների հետագա զարգացումը կախված է կնոջ հակազդեցությունից այդ շարժուձեւին: Նա ի վիճակի է ռոմանտիկ արարքներ կատարել: Տպավորություն է ստեղծվում, թե այդ տղամարդն անսահմանորեն սիրահարված է, որսում է ձեր ամեն բառը, բայց իրականում նա ուղղակի շողոքորթ է: Արժե միայն ցույց տալ սեփական անվճարունակությունը եւ այդ տղամարդը կանհետանա ձեր կյանքից:
Աղբյուրը` Zhenskoe-mnenie.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը