Մինչ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծնողները ոստիկանությունում ցուցմունք են տալիս նրա անհետացած միլիոնների մասին, հանրահայտ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւը պատմել է որդու՝ Պլատոնի, նաեւ նրա մոր՝ Ժաննա Ֆրիսկեի մասին:
«Ինձ համար շատ կարեւոր են բարությունը, ողջամտությունը, քաղաքավարությունը, հանգստությունը, մեծահոգությունը, առատաձեռնությունը, թեթեւությունն ու հումորը. հույս ունեմ՝ որդիս էլ ժամանակի ընթացքում նույնը կմտածի: Ես ձգտում են նրա հետ ինձ հենց այդպես պահել: Շրջապատում ես բոլորին արգելել եմ որդուս ներկայությամբ ձայն բարձրացնել, անպատիվ բառեր ասել: Երբ Պլատոնի մայրը փոքր էր, մի ժամանակ նա բառացիորեն ապրում էր գիշերօթիկ մանկապարտեզում՝ երկու ողջ ու առողջ ծնողները նրան տուն էին տանում միայն հանգստյան օրերին: Իսկ ամբողջ շաբաթը նա մանկապարտեզում մենակ էր մնում: Թվում է, թե ի՞նչ կարող էր դրանից ստացվել: Բայց այդ գոմաղբի կույտից սքանչելի ծաղիկ աճեց: Դե արի ու հասկացիր, թե ինչը կփչացնի երեխային, իսկ ինչը՝ոչ », մեջբերում է Շեպելեւին Grazia ամսագիրը:
Ժաննայի մասին շոումենը ձգտում է ամեն օր պատմել Պլատոնին:
«Սա շատ նուրբ թեմա է իմ ու մեր ընտանիքի համար: Ես ժամերով խորհրդակցել եմ հոգեբանների հետ՝ քննարկելով, թե ինչ անեմ ու ինչ ասեմ, երբ գա ժամանակը: Բայց կարեւորը, որ ես Պլատոնին ամեն օր պատմում եմ մոր մասին՝ նրա սովորությունների, նրա սիրելի վայրերի, մինչեւ նրա ծնվելը մեր կյանքի՝ մի խոսքով ամեն ինչի մասին: Մենք միասին ենք ընտրել Ժաննայի այն լուսանկարները, որոնք հիմա դրված են մեր բնակարանում»,- նշել է Շեպելեւը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին