BASHARATYANV բրենդի հիմնադիր Վերոնիկա Բաշարաթյանը հայկական արմատներով բրիտանացի դիզայներ է։ Մարկայի ոճի «չամչիկը» ժամանակակից հագուստի մեկնաբանությունն է ժամանակակից ոճով։ NEWS.am STYLE –ը որոշեց զրուցել այս բացառիկ մարդու հետ Հայաստանի ու բրենդրի մեջ դրա արտացոլման մասին։
Վերոնիկա, պատմիր արմատներից մասին։
Հորս գծով ազգականներս ծնունդով Արթվինից են, սակայն 20-րդ դարի սկզբին նրանք տեղափոխվել են Սեւաստոպոլ, եւ հայրս արդեն այնտեղ է ծնվել։ Ազգանունս իրանական արմատներ ունի. «բաշարաթ կամ բեշարաթ» նշանակում է լավ լուր բերող մարդ։
Հայաստանում եղե՞լ եք։
Միանյ երկու տարեկանում եւ շատ կարճ ժամանակով։ Ցավոք, շատ բան չեմ հիշում, սակայն Հայաստան այցելությունն իմ այս տարվա գործերի շարքում հիմնական կետերից մեկն է։ Հաճույքով մի որոշ ժամանակ կապրեի Հայաստանում՝ իմ ապագա հավաքածուների համար ոգեշնչվելու։
Հայաստանն արտացոլվո՞ւմ է ձեր արվեստում։
Տարբեր ազգությունների ավանդույթների արտահայտությունն իմ շատ հավաքածուներում հիմնական շեշտադրումներից մեկն է։ Փոքր տարիքից ծնողներս ինձ սովորերել են հարգել ավանդույթները, որ նույնպես իմ հայ-բալկարական ծագման մեջ է։
Ինչի՞ց սկսվեց ձեր ստեղծագործական ճանապարհը։
Մոտ 7 տարեկանում նախ սկսեցի նկարել ու զարդարել բոլոր ընկերներիս ու ինձ։ Լայն կիսաշրջազգեստներ էի պատրաստում, գոտու տակ գուլպաներ դնում, իսկ լեգինսներից թեւքեր էի սարքում։ Մայրիկիս երկար կիսաշրջազգեստի հետ նման հանդերձանքը խողովակ-զգեստի էր նմանվում։
Ինչպե՞ս է առաջացել BASHARATYANV բրենդը։
Հիմնեցի «BASHARATYAN V Ltd» իմ ընկերությունը եւ ստեղծեցի բրենդը, երբ 2012-ին ավարտեցի Լոնդոնի նորաձեւության քոլեջը։
Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում։
BASHARATYANV-ի յուրաքանչյուր հավաքածու նվիված է որոշակի երկրի ու դրա ավանդույթներին։ Մեր խնդիրն է նորաձեւության պրիզմայով մարդկանց հասցնել այն ավանդույթները, որոնց մասին նրանք դեռ չեն լսել եւ ունեն նեղ կարծարտիպային պատկերացում։
Ի՞սկ դուք անձամբ միայն BASHARATYANV-ի իրերն եք կրում։
Երբեմն։ Մի քանի մոդել ունեմ BASHARATYANV-ի երեկոյան հավաքածուից՝ պատվերով արված։ Սակայն ամենօրյա հագուստս հիմնականում երիտասարդ բրիտանացի դիզայներներին է. նրանցից ոմանք իմ համալսարանական ընկերներն են։
Ո՞ր աստղերն են ձեր հաճախորդները։
Բարեբախտաբար, քիչ չեն։ Նրանցից մեկն Օրնելա Մուտին է, նա իմ լավ ընկերուհին է։ Նրա համար ստեղծել եմ հատուկ հավաքածու։ Նաեւ Այդան Սալահովան է, հայտնի նկարչուհի եւ հասարակական գործիչ, նկարիչ Թաիր Սալահովի դուստրը։
Հայտնիներից նաեւ Mrs Globe 2011 դերասանուհի Ալիսա Կրիլովան է, նախկին Միսս Իտալիա ու հեռուստահաղորդավար Տանյա Զամպարոն, երկարության թռիչքի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության հաղթող Ֆիոնա Մեյը։
Ծրագրո՞ւմ եք Հայաստանում խանութ բացել։
Այո, ինչ որ մի ժամանակ։ Իրոք՝ հույս ունեմ։
Պատրաստեց Մարինա Ադուլյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն