Այսօր սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծնունդն է: Նա կդառնար 40 տարեկան, եթե տասը տարի առաջ տեղի ունեցած սարսափելի ավտովթարը չխլեր երիտասարդ եւ տաղանդավոր երգչուհու կյանքը:
Վարդուհին, ցավոք, ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն նա ապրում է այնքան, որքան իրեն հիշում են ընկերներն ու մտերիմները, որքան որ ապրում են նրա երգերը…
Շոու-բիզնեսում Վարդուհու ամենամտերիմ ընկերներից էր երգիչ Անդրեն, որը մինչ օրս հիշում է իր ջերմ, անկեղծ եւ կյանքով լի ընկերուհուն: Իր լավագույն ընկերոջ մասին հուշերով Անդրեն կիսվեց NEWS.am STYLE-ի հետ.
«Բարի, կամեցող, համառ եւ իսկական… Կարոտում եմ Նրան շատ, նա, իսկապես, անփոխարինելի ընկեր էր ինձ համար: Գաղտնիք չէ, որ շատ քիչ կամեցող մարդիկ կային կողքիս այս ասպարեզում, եւ երբ ինչ-որ մեկն իմ անվան շուրջ փորձում էր ինչ-որ բան ասել Վարդուհու ներկայությամբ, նա միանգամից բոլորին սաստում էր եւ թույլ չէր տալիս, որ իմ մասին բամբասեին…Դրա համար շատ նեղ շրջանակներում Վարդուհուն անվանում էին «Անդրեի վկա»…»
Անդրեն չմոռացավ հիշատակել նաեւ լավագույն ընկերուհու ձայնային տվյալները, որի համար շատերն էին նախանձում երգչուհուն.
«Չնայած երիտասարդ տարիքին` նա բազում միջազգային մրցանակներ ուներ: Երբեք դատարկ ձեռքերով չի վերադարձել Հայաստան եւ միշտ մեր դրոշն ու պատիվը բարձր է պահել: Վարդուհին շատ աշխատասեր էր: Կարող էր նույնիսկ ամենասեղմ ժամանակահատվածում երգեր ձայնագրեր: Ահա, թե ինչու անգամ իր վաղաժամ հեռանալուց հետո նրա ձայնասկավառակները դեռ թողարկվում են»:
Վարդուհի Վարդանյանը բեմում կատարյալ էր ցանկացած պարագայում: Նույնիսկ հղիության շրջանում երգչուհին չէր դադարում երգել` այն էլ բավականին հզոր ձայնով.
«Ես միշտ հպարտանում էի նրանով: Նա այն երգչուհին էր, որը հղիության իներորդ ամսում բեմի վրա կենդանի ձայնով երգեց Adajio-ն…»:
Անդրեն հիշեց նաեւ մի դեպք, երբ ընկերուհին ցանկացած գնով փորձել է իրեն օգնության հասնել.
«Մի օր վատառողջ էի եւ շտապ օգնություն էինք կանչել, բայց այն շատ էր ուշանում: Երբ Վարդուհին այդ մասին իմացել է, չգիտեմ էլ, թե ինչպես քաղաքի կետրոնում կանգնեցրել է շտապ օգնության մեքենան եւ հասցրել է մեր տուն:
Երանի հնարավոր լիներ բացի հուշերից վերապրել այս ամենն իրականում…Նա հայկական շոու-բիզնեսում խաղաղության աղավնի էր…»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին