Հոլիվուդյան դիետան ուղղված է ճարպերի, ածխաջրերի օգտագործման և ընդհանուր առմամբ կալորեակնության իջեցմանը: Արգելված սննդամթերքները շատ են և ստիպված կլինեք հրաժարվել նաև աղից: Ավելորդ հեղուկը շատ արագ կնվազի: Մոռացեք բոլոր տեսակի քաղցրեղենի, նույնիսկ սննդամթերքում պարունակվող շաքարավազի մասին: Ալկոհոլից էլ պետք է հրաժարվեք:
Այս դիետան բարձր կալորեականություն ունի և բացում է ախորժակը: Գերադասելի են մեծ քանակությամբ սպիտակուց պարունակող սննդամթերքները՝ հավկիթը, ձուկը, միսը: Նույնպես կարևոր է քիչ ածխաջրեր պարունակող միրգը, բանջարեղենը: Անհրաժեշտ է բավարար քանակությամբ ջուր օգտագործել՝ 1,5 լիտրից սկսած, որպեսզի օրգանիզմը մաքրվի:
Արդյունքում դուք օրական կստանք 600-800 կալորիա: Քաշի կտրուկ նվազումն անխուսափելի է: Սակայն սննդաբանները խորհուրդ չեն տալիս օգտվել հոլիվուդյան դիետայից երկու շաբաթից ավելի և չկրկնել այն տարին 3-4 անգամից ավելի:
Սննդակարգ
1-ին օր
Ճաշ՝ լոլիկ, մեկ հավկիթ կամ երկու լորի ձու, մեկ բաժակ սուրճ կամ կանաչ թեյ
Ընթրիք՝ վարունգով կամ կաղամբով աղցան, մեկ հավկիթ կամ երկու լորի ձու, կես թուրինջ
2-րդ օր
Ճաշ՝ թուրինջ, մեկ հավկիթ կամ երկու լորի ձու, սուրճ կամ կանաչ թեյ
3-րդ օր
Ճաշ՝ լոլիկ, կամ կաղամբով, վարունգով աղցան, մեկ հավկիթ կամ երկու լորի ձու, սուրճ կամ կանաչ թեյ
Ընթրիք՝ 200գր. եփած հորթի միս, վարունգ, սուրճ կամ կանաչ թեյ
4-րդ օր
Ճաշ՝ կաղամբով կամ վարունգով աղցան, թուրինջ, սուրճ կամ կանաչ թեյ
Ընթրիք՝ մեկ հավկիթ կամ երկու լորի ձու, 200 գր. յուղազերծված կաթնաշոռ, սուրճ կամ կանաչ թեյ
5-րդ օր
Ճաշ՝ մեկ հավկիթ կամ երկու լորի ձու, կաղամբով կամ վարունգով աղցան, սուրճ կամ կանաչ թեյ
Ընթրիք՝ 200 գր. եփած ձուկ, կաղամբով կամ վարունգով աղցան, սուրճ կամ կանաչ թեյ
6–րդ
Ճաշ՝ մրգային աղցան՝ խնձոր, նարինջ և թուրինջ
Ընթրիք՝ 200 գր.եփած յուղազերծված տավարի միս, կաղամբով կամ վարունգով աղցան, սուրճ կամ կանաչ թեյ
7-րդ օր
Ճաշ՝ 200 եփած հավի միս, կաղամբով կամ վարունգով աղցան, թուրինջ կամ նարինջ, սուրճ կամ կանաչ թեյ
Ընթրիք՝ մրգային աղցան՝ խնձոր, նարինջ և թուրինջ
Մեկ շաբաթից վերադառնում ենք առաջին օրվա սննդակարգին և ամբողջությամբ կրկնում գրաֆիկը: Այս սննդակարգում բացակայում են նախաճաշերը, ցավոք: Սուրճը այս դիետայի ընթացքում թույլատրված է, սակայն այն կարող է գլխապտույտ առաջացնել:
Այս սննդակարգի դրական և բացասական կողմերը
Դիետան բավականին խիստ է և այսքան ցածր կալորեականությունը, իհարկե, կարող է անդրադառնալ ինքնազգացողության վրա: Աշխատեք փոքր-ինչ պակասեցնել ակտիվ ծանրաբեռնվածությունը՝ ուժերը նվազելու են:
Մեկ բացասական կողմ ևս՝ բոլորին հայտնի խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս շաքարավազից և աղից հրաժարվելու դեպքում: Մենյուն բավականին միատեսակ է, մի մոռացեք վիտամինների մասին:
Հոլիվուդյան դիետայի դրական կողմը՝ արագ և տպավորիչ արդյունքներ:
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով