Հին իրերի կյանքը երկարացնելը կապված է ոչ այնքան խնայողության, որքան երեւակայության եւ ստեղծագործական մտքի հետ: Հավանաբար շատերն են առնչվել խնդրին, որ ափսոս է դեն նետել սիրելի ջինսերը, բայց եւ դրանք հագնելն այլեւս անհնար է: Եվ հին իրերի վերածնունդն ու դրանց նոր կյանք հաղորդելը դյուրին խնդիր չէ:
NEWS.am STYLE-ը գտել է ջինսերի ձեւափոխման պարզ, դրա հետ մեկտեղ՝ հանճարեղ տարբերակ: Առանձնապես ոչինչ հնարել պետք չէ, ամեն ինչ գրեթե պատրաստ է: Մկրատի մի քանի շարժում, մի քիչ աշխատանք թել ու ասեղով, նորաձեւ եւ անհրաժեշտ ձեւավորման վերջին նրբությունները, եւ ահա ձեր առջեւ արդեն բոլորովին նոր իր է. գեղեցիկ եւ օգտակար պայուսակ:
1. Վերցրեք հին ջինսը: Քանդեք մեջտեղի կարերը՝ ապագա պայուսակի նյութ ստանալու համար: Ովքեր ցանկանում են պատրաստել նեղ պայուսակ, կարող են համարձակորեն կտրել երկու ոտնամասերն էլ: Իսկ ովքեր նախընտրում են առավել խորը պայուսակները, պետք է մի փոքր վերանորոգեն իրը:
2. Նեղ պայուսակ ստանալու համար պետք է կտրել երկու ոտնամասերն էլ մինչեւ գրպանների հատվածը: Դրա համար հարկավոր է օգտագործել սուր մկրատ: Այնուհետեւ հարկավոր է ստացված նմուշը շրջել եւ հակառակ կողմից մեքենայով մեկ գծակարով կարել պայուսակի հատակը:
3. Այնուհետեւ հարկավոր է կտորը խնամքով փռել սեղանին, ինչից հետո կավիճով գծագրել կտորի առանձին հատվածները, որոնք հետագայում պետք է կտրվեն: Այդպիսով, կարելի է ստանալ առավել խորը հատակով պայուսակ: Բոլոր հատվածները գծագրելուց հետո կտրեք ոտքերի հատվածները: Հետո մաքրում ենք կարերը, որպեսզի ստացվի կիսաշրջազգեստի նման մի բան:
4. Խորը պայուսակ ստանալու համար անհրաժեշտ է պատրաստել լրացուցիչ տարրեր, այսինքն՝ հենց հատակը եւ կողամասերը: Դրա համար ամենից հարմարը ոտնամասերի կտորն օգտագործելն է: Կողամասերի երկարությունը պետք է լինի նվազագույնը 8 սմ: Նաեւ, եթե կտրված ոտնամասերի երկարությունը թույլ է տալիս, պատրաստեք ամբողջական տարր, այսինքն՝ հատակը կողամասերի հետ միասին: Ստացված հատվածը մաքրել այնպես, որպեսզի կարերը լինեն ապագա պայուսակի առջեւի մասում: Ասեղի միջոցով կարելի է մնացած թելերը դուրս բերել. կստացվեն ծոպեր:
5. Հիմա արդեն կարելի է անցնել բռնակների պատրաստմանը: Մնացած կտորից մի քանի շերտեր կտրեք եւ դրանցից պայուսակի համար մեկ կամ երկու բռնակ սարքեք: Մեկ բռնակը կարում ենք արտադրանքի հակադիր կողմերում, երկու բռնակները կարում ենք ավանդական ձեւով: Երբ արտադրանքը պատրաստ է, այն կարելի է զարդարել ուլունքներով, ժապավեններով եւ ձեւավորման այլ տարրերով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն10:11, 11 մայիսի
«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին09:00, 11 մայիսի
ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո